Լոլա Խոմյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոլա Խոմյանց
Հիմնական տվյալներ
Ծնվել էմայիսի 18, 1934(1934-05-18)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 10, 2004(2004-12-10) (70 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերէստրադա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
ԱմուսինԱրտաշես Ավետյան

Լոլա Խոմյանց (մայիսի 18, 1934(1934-05-18), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2004(2004-12-10), Երևան, Հայաստան), հայ էստրադային երգչուհի։

Հայ էստրադային երգիչ Արտաշես Ավետյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոլա Խոմյանցը ծնվել է Թիֆլիսում, հայ զինվորականի ընտանիքում։ Սովորել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում։ Ուսանողական տարիներից սկսել է երգել։ Մասնակցել է քաղաքային և հանրապետական մրցույթների և արժանացել առաջին մրցանակի։ 1950-ականների վերջերից համերգներով հաճախ հանդես է եկել Մոսկվայում, որտեղ ելույթ է ունեցել Օ. Լունդստրեմի, Ա. Կրոլի նվագախմբերի հետ։ Երգել է ջազային կատարումներ։ 1960-ականների սկզբներին աշխատել է Կոնստանտին Օրբելյանի հետ։ Բազմաթիվ համերգներ է ունեցել Խորհրդային Միությունում։ Շուրջ 30 տարի երգել է Հայաստանի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախմբում։ 1990 թվականին ամուսինը՝ երգիչ Արտաշես Ավետյանը լքել է նրան և տեղափոխվել ԱՄՆ, որից հետո նա ապրել է միայնակ մինչ կյանքի վերջ։ Մահացել է Երևանում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լոլա Խոմյանցի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Էստրադային երգչուհի Լոլա Խոմյանց». www.1tv.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]