Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները
Изображение логотипа
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, superhero television program? և television adaptation?
ՍտեղծողՋո Շուստեր և Jerry Siegel?
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքՍուպերմեն
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖիլիպ Սգրիցիյա
Գլխավոր
դերերում
ՊրոդյուսերՔրիս Լոնգ
Ֆիլիպ Սգրիկիա
Ջիմ Մայքլս
ՍցենարիստԴեբորա Ջոն ԼեՎայն
Ջո Շուստեր
Ջերի Սիգել
ԵրաժշտությունՋեյ Գրուսկա
Պատմվածքի վայրՄետրոպոլիս
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ88
Էկրաններին է1993, սեպտեմբերի 12-ից 1997, հունիսի 14
ՀեռուստաալիքABC
ԴիստրիբյուտորWarner Bros. Television

Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները (անգլերեն` Lois & Clark: The New Adventures of Superman), ֆանտաստիկ ժանրի ամերիկյան հեռուստասերիալ, որը պատմում է հայտնի սուպերհերոս՝ Սուպերմենի նոր արկածների մասին։ Սուպերմենի դերում հանդես է գալիս Դին Քեյնը, իսկ Լոիս Լեյնին մարմնավորել է Թերի Հեթչերը։

Հեռուստասերիալի հեռարձակումը սկսվել է 1993 թվականի սեպտեմբերի 12-ին և ավարտվել է 1997 թվականի հունիսի 14-ին։ Ընդհանուր ունեցել է 4 եթերաշրջան և ցուցադրվել է 88 սերիա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարկ Կենտը գերմարդկային ունակություններ ունեցող մի երիտասարդ է, ով Երկիր մոլորակ է եկել Կրիպտոն մոլորակից։ Նա աշխատում է Մետրոպոլիս քաղաքի «Daily Planet» լրագրողական գործակալությունում՝ որտեղ ոչ ոք չգիտի որ նա Սուպերմեն է։ Նա այնտեղ սիրահարվում է իր գործընկերուհի՝ Լոիս Լեյնին, սակայն համարձակություն չի ունենում պատմելու իր իրական ինքնության մասին։ Որպեսզի պաշտպանի իր հարաբերությունները Լոիսի հետ, նա պետք է պայքարի Լեքս Լյութորի դեմ, որը միշտ նրանց դնում է ծանր իրավիճակների մեջ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դին Քեին Քլարկ Կենտ/Սուպերմեն
Թերի Հեթչեր Լոիս Լեյն
Ջոն Շի Լեքս Լյութոր
Լեյն Սմիթ Փերրի Ուայթ
Մայքլ Լենդիս (1993-94) Ջիմի Օլսեն
Ջասթին Ուոլին (1994-97) Ջիմի Օլսեն
Քեյ Կելլեն Մարթա Կենտ
Էդդի Ջոնս Ջոնաթան Կենտ

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաների թիվ Պրեմիերա Ավարտ
1-ին եթերաշրջան 21 1993, սեպտեմբերի 12 1994, մայիսի 8
2-րդ եթերաշրջան 22 1994, սեպտեմբերի 18 1995, մայիսի 21
3-րդ եթերաշրջան 22 1995, սեպտեմբերի 17 1996, մայիսի 12
4-րդ եթերաշրջան 22 1996, սեպտեմբերի 22 1997, հունիսի 14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները» հոդվածին։