Լոբի դասական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Loeb Classical Library գրքաշարի կազմում հրատարակված Սենեկա Ավագի «Վեճեր» երկի շապիկը

Loeb Classical Library, գրքաշար, որտեղ ներկայացված են հին հունական և լատինական առավել հայտնի երկերը: Գրքաշարը ներկայումս թողարկվում է Հարվարդի համալսարանի հրատարակչության կողմից: Գրքաշարի նպատակն է լայն ընթերցողների շրջանակի համար հասանելի դարձնել անտիկ տեքստերը: Գրքաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված է բնագիր լատինական կամ հունական տեքստը զուգահեռ անգլերեն թարգմանությամբ:

Հունարենով գրված երկերը հրատարակվում են կանաչ, իսկ լատիներեն երկերը՝ կարմիր շապիկի տակ:

Գրքաշարի մտահաղացումը պատկանում է բանկիր Ջեյմս Լոեբին (James Loeb, 1867—1933), որը և սկզբնապես ստանձնեց նախագծի ֆինանսավորումը: Առաջին հատորը լույս է տեսել 1912թ.: Ներկա պահի դրությամբ լույս է տեսել գրքաշարի ավելի քան 500 հատոր:

Արտաքին հղումներ [խմբագրել]