Լյուցինա Վիննիցկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուցինա Վիննիցկա
լեհ.՝ Lucyna Winnicka
Ծնվել էհուլիսի 14, 1928(1928-07-14)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
Մահացել էհունվարի 22, 2013(2013-01-22)[2][3][4][…] (84 տարեկան)
Մահվան վայրՊալմիրի, Չոսնուվ գմինա, Նովի Դվոր Մազովեցկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
ԿրթությունՎարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ և Ալեքսանդր Զելվերովիչի անվան թատերական ակադեմիա
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Եժի Կավալերովիչ
Պարգևներ և մրցանակներ
Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ

Լյուցինա Վիննիցկա (լեհ.՝ Lucyna Winnicka, հուլիսի 14, 1928(1928-07-14)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - հունվարի 22, 2013(2013-01-22)[2][3][4][…], Պալմիրի, Չոսնուվ գմինա, Նովի Դվոր Մազովեցկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ դերասանուհի[5][6], հայկական ծագմամբ լեհ ռեժիսոր Եժի Կավալերովիչի կինը։ 1954-1978 թվականներին նկարահանվել է 21 ֆիլմերում։ Կատարել է գլխավոր դեր «Մայրապետ Իոհաննան ի հրեշտակաց» ֆիլմում, որը 1961 թվականի Կաննի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի[7]։ 1967 թվականին եղել է Մոսկվայի 5-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[8]։ Լեհաստանի Ժողովրդավարական Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1956 թվական), Վենետիկի միջազգային փառատոնի մրցանակակիր (1959 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուցինա Վիննիցկան ծնվել է 1928 թվականի հուլիսի 14-ին Վարշավայում։ 1949 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1953 թվականին՝ Պետական թատերական բարձրագույն դպրոցը (ներկայում՝ Ալեքսանդր Զելվերովիչի անվան թատերական ակադեմիա) Վարշավայում։ 1953-1974 թվականներին խաղացել է Շչեցինի և Վարշավայի թատրոններում։

Կինոյում իր առաջին դերը կատարել է 1954 թվականին Եժի Կավալերովիչի «Փռյուգիական աստղի տակ» ֆիլմում։ Իր հաջորդ դերը Վիննիցկան կատարել է «Մեծ պատերազմի իսկական վերջը» (Սա չի կարելի մոռանալ») ֆիլմում, որում նկարահանվել է Ռոլանդ Գոլովացկիի հետ միասին։ Ֆիլմը պատմում է մի մարդու մասին, որը պատերազմից հետո համակենտրոնացման ճամբարից վերադառնում է կնոջ մոտ։ Հետագայում Վիննիցկան նկարահանվել է «Խորհրդավոր ուղևորը» («Գնաք», 1959), «Խաղ» (1969) ֆիլմերում։

Լյուցինա Վիննիցկայի ամենահայտնի դերը եղել է Իհաննայի դերը Եժի Կավալերովիչի «Մայրապետ Իոհաննան ի հրեշտակաց» ֆիլմում, որը նկարահանվել է Յարոսլավ Իվաշկևիչի նովելի հիման վրա։

«Ինդեքս» ֆիլմում նկարահանվելւց հետո (1978) Վիննիցկան ավարտել է դերասանական կարիերան։

Լյուցինա Վիննիցկան մահացել է 2013 թվականի հունվարի 22-ին։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 – Փռյուգիական աստղի տակ / Pod gwiazdą frygijską – Մաձյա
  • 1957 – Մեծ պատերազմի իսկական ավարտը / Prawdziwy koniec wielkiej wojny – Ռուժա
  • 1959 – Գնացք / Pociąg – Մարթա
  • 1959 – Անողոք աստղը / Milcząca Gwiazda / Der schweigende Stern (Լեհաստան / Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն) – հեռուստատեսության լրագրող
  • 1960 – Խաչակիրները / Krzyżacy – Իշխանուհի
  • 1961 – Մայրապետ Իոհաննան ի հրեշտակաց / Matka Joanna od Aniołów – Մայրապետ Իոհաննա
  • 1963 – Վառ կարմիր վարդի ժամը / Godzina pąsowej róży – նախատատ Էլեոնորա
  • 1963 – Պանի Հանկայի օրագիրը / Pamiętnik pani Hanki – Հանկա
  • 1963 – Կոստյումը գրեթե նոր է / Ubranie prawie nowe – Տանտիրուհի
  • 1965 – Մենակ քաղաքում / Sam pośród miasta – Եվա
  • 1965 – Կենսակերպ / Sposób bycia – Իրենա
  • 1966 – Փարավոն / Faraon – Քրմուհի
  • 1968 – Մահափորձ Սարաևոյում / Sarajevski atentat (Հարավսլավիա) – Սոֆյա
  • 1968 – Կյանքից առավել թանկ / Stawka większa niż życie (հեռուստասերիալ) – Ինգրիդ (միայն 2-րդ սերիայում)
  • 1969 – Խաղ / Gra – Կին
  • 1970 – Ֆիլմ սիրո մասին / Szerelmesfilm (Հունգարիա) – Ագնես
  • 1973 – Հրշեջների փողոց 25 / Tüzoltó utca 25 (Հունգարիա) – Մարիա
  • 1977 – Ինդեքս / Indeks – քարտուղար խմբագրությունում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Винницка Люцина (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  5. «The Life and Work of Lucyna Winnicka». culture.pl. 2013 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  6. Felis, Paweł T. (2013 թ․ հունվարի 22). «Lucyna Winnicka nie żyje» (Polish). Gazeta Wyborcza. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Festival de Cannes: Mother Joan of the Angels». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 21-ին.
  8. «5th Moscow International Film Festival (1967)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 456
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուցինա Վիննիցկա» հոդվածին։