Լյուցիա Գարուտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուցիա Գարուտա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունլատիշ․՝ Lūcija Garūta
Ծնվել էմայիսի 14, 1902(1902-05-14)[1]
Ռիգա, Ռուսական կայսրություն[2]
ԵրկիրԼատվիա
Մահացել էփետրվարի 15, 1977(1977-02-15)[1] (74 տարեկան)
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Ժանրերօպերա, օրատորիա
Մասնագիտությունդաշնակահարուհի, կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՓարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Լյուցիա Գարուտա (լատիշ․՝ Lūcija Garūta, մայիսի 14, 1902(1902-05-14)[1], Ռիգա, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 15, 1977(1977-02-15)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լատվիացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր։ Լատվիայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուցիա Գարուտան ծնվել է 1902 թվականի մայիսի 14-ին Ռիգայում։ 1924 թվականին ավարտել է Լիտվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը Յազեպս Վիտոլսի ղեկավարությամբ, իսկ մեկ տարի անց՝ դաշնամուրի դասարանը Լյուդմիլա Գոմանա-Դոմբրովսկայայի ղեկավարությամբ։ Շարունակել է կատարելագործել իր վարպետությունը Փարիզում, որտեղ դաշնամուր է սովորել Ալֆրեդ Կորտոյի մոտ, կոմպոզիցիա՝ Պոլ Դյուկի մոտ։ Որպես մենակատար ու նվագակցող բազմաթիվ համերգներ է տվել Լատվիայում ու նրա սահմաններից դուրս։ Հետագայում հիվանդության պատճառով մի որոշ ժամանակ չի զբաղվել կոմպոզիցիայով։ 1940 թվականից երաժշտության տեսություն ու կոմպոզիցիա է դասավանդել Լատվիայի պետական կոնսերվատորիայում։ 1973 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Լյուցիա Գարուտան մահացել է 1977 թվականի փետրվարի 15-ին Ռիգայում։ Թաղված է Ռիգայի Անտառային գերեզմանատանը։

Լատվիայի անկախանալուց հետո այնտեղ բացվել է Գարուտայի հիմնադրամ, որ զբաղվում է նրա երաժշտության ժողովրդականացմամբ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուցիա Գարուտայի ստեղծագործությունները կրել են ուշ ռոմանտիզմի կոմպոզիտորների ու Ալեքսանդր Սկրյաբինի ազդեցությունը։ Առավել մեծ ուշադրություն է գրավել «Աստված, քո երկիրը կրակի մեջ է» (լատիշ․՝ Dievs, Tava zeme deg!) օրատորիան, որ գրվել է 1943 թվականին Թեոդոր Ռեյտերի գրած տեքստի հիման վրա և նախատեսված է տենորի, բարիտոնի, երգչախմբի ու երգեհոնի համար։ Օրատորիայի պրեմիերան տեղի է ունեցել 1944 թվականի մարտի 15-ին Ռիգայի Սուրբ Գերտրուդայի տաճարում։ Որպես կատարողներ հանդես են եկել Թեոդոր Ռեյտերի երգչախումբը նրա ղեկավարությամբ, երգիչներ Ադոլֆս Կակտինշն ու Մարիս Վետրան, իսկ երգեհոնի հատվածը կատարել է հեղինակը։ Պրեմիերայի պահպանված ձայնագրության մեջ լսելի են ռմբակոծության ձայներ։ Խորհրդային տարիներին օրատորիան համարվում էր ոչնչացված, սակայն 1982 թվականին կոմպոզիտոր ու երաժշտագետ Լոնգինս Ապկալնսը գտավ ձայնագրությունը գերմանական ռադիոկայանների արխիվում ու վերականգնեց այն։ 1982 թվականի մայիսի 8-ին օրատորիան կրկին հնչեց Ստոկհոլմում։ ԽՍՀՄ-ում օրատորիան կատարվեց 1988 թվականին «Ave Sol» երգչախմբի կողմից, որը ղեկավարում էր Իմանց Կոկարսը։ Ներկայում «Աստված, քո երկիրը կրակի մեջ է» օրատորիան ներառված է Լատվիայի մշակութային կանոնում[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օպերա «Արծաթե թռչուն» (Sidrabotais putns, 1938, երկրորդ խմբագրություն՝ 1960)
  • Համերգ դաշնամուրի համար նվագախմբի հետ (1951)
Նվագախմբի համար
  • «Մտորումներ» (1934)
  • «Իմ Հայրենիք», սիմֆոնիկ վարիացիաներ (Manā dzimtenē, 1936)
  • «Ոսկե ձի», սիմֆոնիկ պոեմ (Zelta zirgs, 1959)
  • Ավելի քան 70 ստեղծագործություններ երգչախմբի ու նվագախմբի համար
Կամերային երաժշտություն
  • Վարիացիաների երեք շարք դաշնամուրի համար (1921, 1933, 1951), ժողովրդական երգերի մշակումներ դաշնամուրի համար
  • Սոնատ դաշնամուրի համար (1924)
  • Սոնատ դաշնամուրի ու ջութակի համար (1927)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Ստումբրե, Աստղերն ու երկիրը։ Լյուցիա Գարուտայի կյանքն ու ստեղծագործությունը (Zvaigznes un zeme: Lūcija Garūta dzīves un daiļrades gaitā). — Ռիգա, 1969։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]