Լյուսյեն Ֆրոյդ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյուսյեն Մայքլ Ֆրոյդ
(Lucian Michael Freud)
Lucian Freud.jpg
նկարիչ
Ծննդյան օր՝ 1922 թ. դեկտեմբերի 8
Ծննդավայր՝ Բեռլին, Գերմանիա
Ազգություն գերմանացի, հրեա, ավստրիացի

Լյուսյեն Մայքլ Ֆրոյդը (անգլերեն՝ Lucian Michael Freud, ծ. 1922 թ. դեկտեմբերի 8, Բեռլին) գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ է, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թոռը: Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել 1939 թ.՝ նացիստական Գերմանիայից Անգլիա տեղափոխվելուց երեք տարի անց: Սովորել է Տոնտեսի «Դարթինգթոն Հոլլ» (Dartington Hall School) և «Բրայնսթոն» (Bryanston School) դպրոցներում, հանդիսանում է Լոնդոնի «Արվեստի կենտրոնական դպրոց»-ի (Central School of Art), Էսսեքսի Դեդհեմ քաղաքում գտնվող «Նկարչության և Գծանկարչության Արևելյան Անգլիական դպրոց»-ի (East Anglian School of Painting and Drawing) և Լոնդոնի «Գոլդսմիթ Քոլեջ» արվեստի դպրոցի սան:

[խմբագրել] Ամենահայտնի կտավը

2008 թ. մայիսին Ֆրոյդի՝ 1994-1995 թթ. նկարած «Օգտվում է վերադասի քնից» կտավը Նյու Յորքի «Քրիստիզ» աճուրդում վաճառվեց 33.6 մլն ԱՄՆ դոլարով՝ արձանագրելով կենդանի նկարչի հեղինակությամբ կտավի վաճառքի գնի համաշխարհային ռեկորդ: [1] Նկարը գնեց հրեական ծագում ունեցող ռուս ձեռնարկատեր Ռոման Աբրամովիչը:[2]


Ֆրոյդի մուսան աշխատանքային կենտրոնի ղեկավար 51-ամյա Սյու Թիլլին էր [3], որի քաշը 127 կգ է և որին կտավի հանրահռչակ դառնալու հետ համաքայլ սկսեցին կոչել «Մեծ Սյու» (Big Sue): Նա ամիսներ շարունակ հանդիսացել է նկարչի բնորդուհին, այդ ժամանակահատվածում Ս. Թիլլիին արգելված է եղել մեկնել արձակուրդի, այլապես նա կարող էր վերադառնալ արևահարված մաշկով: [4][5]




[խմբագրել] Այցելեք նաև

Լյուսյեն Ֆրոյդի կտավների առցանց պատկերասրահ

[խմբագրել] Արտաքին հղումներ