Լյուսյա Արգուտինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսյա Արգուտինսկայա
Ծնվել էհուլիսի 3 (15), 1897[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էօգոստոսի 21, 1958(1958-08-21)[1][2] (61 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Լյուսյա Արգուտինսկայա Վիքիդարանում

Լյուսյա Ալեքսանդրի Արղության (նաև՝ Արգուտինսկայա, հուլիսի 3 (15), 1897[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 21, 1958(1958-08-21)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայազգի խորհրդային գրող։ Խորհրդային առաջին կին զինթղթակիցը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան, ապա՝ Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, քաղաքացիական կռիվներին, ծառայել է 11-րդ բանակում որպես բուժքույր, գնդացրորդ, հետախույզ և զինվորական կոմիսար։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական («ձմեռային պատերազմ», 1939-1940) և խորհրդա-գերմանական պատերազմներին (1941—1945)։ Առաջին գործերից են «Ջրապտույտում» (1928) վիպակը և «Մեծ գրքի էջը» (1930) վեպը։ «Հրե ճամփա» (1932) և «Տատյանա Սոլոմախա» (1937) գրքերում պատկերել է 11-րդ բանակի մարտական ուղին։ «Մեծ սրտի մարդիկ» (1942), «Ցասման բոց» (1943), «Արյունոտ հոդը» (1943) երկերում նկարագրել է Հայրենական մեծ պատերազմի հերոսամարտերը[3][4]։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 156.
  3. «AV Production - Լյուսյա Արղության». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսյա Արգուտինսկայա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 7