Լյուդվիգ Կլայզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդվիգ Կլայզեն
Claisen Ludwig Rainer
Ludwig Claisen 1897 Kiel.jpg
Ծնվել է հունվարի 14, 1851
Ծննդավայր Գերմանիա Քյոլն
Մահացել է հունվարի 5, 1930
Մահվան վայր Բադ-Գողեսբերգ
Մասնագիտություն քիմիկոս-օրգանիկ

Լյուդվիգ Կլայզեն (գերմ.՝ Claisen Ludwig Rainer, հունվարի 14, 1851, Քյոլն - հունվարի 5, 1930, Բադ-Գողեսբերգ), գերմանացի քիմիկոս-օրգանիկ։

Ուսում[խմբագրել]

Սկզբում սովորել է Բոննի Համալսարանում Ա. Կեկուլեի մոտ և Գյոթինգենի համալսրանում Ֆ. Վյոլերի մոտ (1869 թվականից): Այնուհետև վերադառնալով Բոնն, 1875 թվականից այստեղ նա ստացավ Գիտություների թեկնածուի աստիճան և դարձավ Ա. Կեկուլեի օգնականը:

Փորձերը[խմբագրել]

Սինթեզել է օրգանական բազմաթիվ միացություններ (օրինակ՝ իզատին1887 թվականին հետազոտել է կոնդենսացման ռեակցիա, որը հայտնի է Կլայզենի կոնդենսացում անվամբ։ 1900-1905 թվականներին ուսումնասիրել է ացետոքացախաթթվի էսթերի տաուտոմեր փոխարկումները։ 1912 թվականին հայտնագործել է ֆենոլների ալիլեթերների վերախմբավորումը համապատասխան ալիլտեղակալված ֆենոլների։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира. — М.: ВШ, 1991. 656 с.
  • А. Серрей. Справочник по органическим реакциям. Именные реакции в органической химии. М.: Изд. химической литературы, 1962. 139 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png