Լյուբով Ուսպենսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբով Ուսպենսկայա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունЛюбовь Успенская
Ի ծնե անունԼյուբով Զալմանովնա Ուսպենսկայա
Ծնվել էփետրվարի 24, 1954 (70 տարեկան)
Կիև
ԵրկիրԽՍՀՄ, ԱՄՆ
ԺանրերՌուսական Շանսոն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ, դաշնամուր և բայան[1]
ԼեյբլJeff Records?, Союз, Artur Music?, CD Land Group? և RockFam
ԿրթությունԿիևի Գլիերի անվան երաժշտության ինստիտուտ
Պարգևներ
Կայքyspenskaya.ru
 Lyubov Uspenskaya Վիքիպահեստում

Լյուբով Զալմանովնա Ուսպենսկայա (փետրվարի 24, 1954(1954-02-24)[4], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս և ամերիկյան երգչուհի, ռուսական շանսոնի կատարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբով Ուսպենսկայան ծնվել է 1954 թվականի փետրվարի 24-ին Կիևում։ Մայրը՝ Ելենա Չայկան, Լյուբով Ուսպենսկայայի ծնվելուց մահացել է։ 5 տարի նրան դաստիարակել է տատիկը։ Հոր ամուսնությունից հետո սկսել է ապրել նրա և խորթ մոր հետ։ Ընտանիքը իր աղջկան որպես երաժիշտ էր տեսնում. վաղ մանկությունում հայրը ինքն է սովորեցրել աղջկան դաշնամուր նվագել։

Ավարտել է երաժշտական դպրոցը և Կիևյան երաժշտական դպրոցը։ Աշխատել է Կիևում։

17 տարեկանում փորձ է արել աշխատելու Երևանում, և հանրությունը սկսել է ճանաչել նրան։ Նրա ձայնը և կատարման ձևը «չէին պատկանում խորհրդային դպրոցներին», այնպես որ նա կիսապաշտոնական հայտարարություն է ունեցել։

1978 թվականին իր երկրորդ ամուսնու՝ Յուրի Ուսպենսկիի հետ գաղթել է ԱՄՆ։ Աշխատել է որպես երգչուհի ռեստորանում, ավելի ուշ՝ կարողացել է ձայնագրել ձայնասկավառակ, որի համար Վիլի Տոկարևը գրել է բազմաթիվ երգեր, որոնք մինչ այժմ պահպանվում են նրա երգացանկում։ Հաջորդ ձայնասկավառակը ձայնագրել է Միխայիլ Շուֆուտինսկիի հետ։

Այժմ ապրում է Մոսկվայում, հանդես է գալիս ռադիոյում և հեռուստանախագծերում, և ուղղակի որպես հանդիսատես։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկան հասակում Վիկտոր Շումիլովիչի հետ։ 1973 թվականին ունեցել են զույգ տղա երեխաներ, բայց նրանք մահացել են ծնվելուց հետո[5]։
  • Երկրորդ ամուսինը՝ Յուրի Ուսպենսկի
  • Երրորդ ամուսինը՝ Վլադիմիր Ֆրանց
  • Չորրորդ ամուսինը՝ Ալեքսանդր Պլակսին
  • Եղել է նաև հեղինակավոր օրենքով գող Սվո Ռաֆի կինը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Не верь чужим словам» (Վ. Դոբրինին և Տ. Լեբեդինսկայա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Любовь, вы на высоте!» Успенская проникновенно сыграла на баяне // Petersburg – Channel 5 — 2019.
  2. https://radioshanson.ru/artist/uspenskaya-lyubov
  3. https://www.intermedia.ru/news/364982
  4. 4,0 4,1 4,2 Успенская, Любовь Залмановна (ռուս.) // ТАСС — 1904.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբով Ուսպենսկայա» հոդվածին։