Լյախովի կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյախովի կղզիներ
Ляховские острова

'
Կոորդինատներ 73°41′35″ հս․. լ. 140°02′13″ ավ. ե.HGЯO
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ընդհանուր մակերեսը 6100 կմ2
Ամենաբարձր կետը 311 մ
Ջրատարածություն Հյուսիսային սառուցյալ օվկիանոս
Լյախովի կղզիներ (Ռուսաստան)##
Լյախովի կղզիներ (Ռուսաստան)
Վիքիպահեստում

Լյախովի կղզիներ (ռուս.՝ Ляховские острова), Նորսիբիրական կղզեխմբի հարավային խումբը։ Մտնում է Յակուտիայի կազմի մեջ։ Ընդհանուր տարածությունը շուրջ 6.1 հազար կմ2 է, ամենախոշորը՝ Մեծ Լյախով կղզին է (4.6 հազար կմ2)։ Բարձրությունը՝ մինչև 270 մ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչվել է ի պատիվ ռուս արդյունաբերող Իվան Լյախովի։ Նա 1770 թվականի գարնանը մամոնտի ոսկոր գտնելու նպատակով անցավ Դմիտրի Լապտևի սառած նեղուցը և հասավ առաջին կղզուն, ուր 1712 թվականին արդեն եղել էին Յակով Պերմյակովն ու Մերկուրի Վագինը, ապա հայտնագործեց նրա մոտ գտնվող մեկ ուրիշ կղզի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյախովի կղզիներ» հոդվածին։