Լճաշեն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գյուղ
Լճաշեն
|
Լճաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Ուրարտական ժամանակաշրջանում բնակավայրը Իշտիկունի է կոչվել, ավելի ուշ 16-րդ դարում` Պորտակ, մի ժամանակահատված Բոդրոս են անվանել, այնուհետև Օրդաքլու, որը թարգմանաբար բադ է նշանակում, դրա համար էլ այս բնակավայրը հայերը Բադեր են անվանել:[փա՞ստ]
Թեև Լճաշենի առաջին անվանումը ուրարտական ժամանակաշրջանին է պատկանում, բայց այստեղ բնակավայր եղել է դեռ նախաուրարտական ժամանակաշրջանում, այդ են վկայում գյուղում պահպանված Կիկլոպյան ամրոցի ավերակները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն:[փա՞ստ] Լճաշենի «ծննդյան վկայականը» Արգիշտիի թողած սեպագիր արձանագրությունն է:
Լճաշենի տարածքում ապրել է 42ընտանիք[ե՞րբ]: Ամայի գյուղը աստիճանաբար մեծացել և 19-րդ դարի վերջից դարձել է Սևանի ավազանի ամենամեծ գյուղը: Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել: Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը: Բնակատեղին դարձել է ամայի, այստեղ հաստատվել են մահմեդական տարբեր ցեղեր: Ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներից հետո` Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի որոշ հատվածներից այստեղ են վերաբնակվել: Եկվորները հիմնականում եղել են Մակուից, Բազրգյան գյուղից, ինչպես նաև Դիադենից:
Բնակատեղին իր այժմյան Լճաշեն անվանումն է ստացել 1946 թ:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Լճաշեն բնակավայրը «GEOnet Names Server» կայքում:
- World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 43, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: