Լճային երկրամաս (Մեծ Բրիտանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լճային երկրամասը Մեծ Բրիտանիայի քարտեզի վրա

Լեյկ-Դիստրիկտ ազգային պարկ կամ Լճային երկրամաս (անգլ.՝ Lake District), ազգային արգելոց Անգլիայում: Այս տարածքը հայտարարվել է արգելոց 1951 թվականին, որպեսզի հնարավոր լինի պահպանել բնության այս անկյան գեղեցկությունը սերունդների համար:

Լճային երկրամասը հանրահայտ է իր լեռնային և լճային լանդշաֆտներով: Այստեղ են սկսվում Չևիոտյան բլուրները, որոնք ծառայում են որպես բնական աշխարհագրական սահման Շոտլանդիայի հետ: Զառիթափ սարերը, ցածրադիր կանաչ ձորերը, խորհրդավոր լճերը դարձել են բազմաթիվ բանաստեղծների և արվեստագետների ոգեշնչման աղբյուր: Այստեղ են ապրել Ուիլյամ Վորդսվորտը և Բեատրիս Փոտտերը (տես լճային դպրոց):

Լեյկ-Դիստրիկտը Մեծ Բրիտանիայի բոլոր 14 ազգային արգելոցներից ամենաշատ հաճախվողն է: Արգելոցի ամբողջ տարածքը գտնվում է Կամբրիա լեռնային շրջանում, ավելին քան 3000 ֆուտ (~900 մետր) բարձրության վրա ծովի մակերևույթից, այս տեղանքը հանդիսանում է Անգլիայի ամենաբարձրադիր մասը: Արգելոցի տարածքում է գտնվում Անգլիայի ամենաբարձր կետ Սքոֆել-Պայկ կեռը:

Արտաքին հղումներ[խմբագրել]