Լիվոռնոյի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիվոռնոյի Հայկական Տպագրություն, 1639 թվականին Նոր Ջուղայի Ամենափոքր կից վանքի վանահայր Խաչատուր Կեսարացին, տեղի նորահաստատ տպարանը կատարելագործելու նպատակով, Հովհաննես Զուղայեցուն (Քթռշենց) ուղարկում է Եվրոպա՝ տպագրության արվեստի մեջ հմտանալու և տպագրական հարմարանքներ ձեռք բերելու։ Նա ուղևորվում է Վենետիկ, ապա Հռոմ, որտեղ պատրաստել է տալիս հայերեն տառեր, տեղափոխում Լիվոռնո և տեղի հայ վաճառականների աջակցությամբ, իտալական մի տպարանում, 1644 թվականին լույս ընծայում մեկ սաղմոսարան։ 1670 թվականին Լիվոռնոյում Ոսկան Երևանցին իր սեփական տպարանում հրատարակում է երկու գիրք՝ «Վարդապետութիյուն քրիստոնէական» և «Պարտեզ հոգևոր»։ Դրանից հետո այդ քաղաքում հայերեն գիրք չի տպագրվել։ Այն կարծիքը, թե իբր 1690—1710 թվականներին Լիվոռնոյում հայկ. տպարան է գործել, թյուրիմացության հետևանք է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 627