Լիսիպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիսիպոս (Լիսիպոս Սիկիոնեցի, Λύσιππος, մ.թ.ա. IV դարի երկրորդ կես), հին հույն քանդակագործ, Ալեքսանդր Մակեդոնացու պալատական նկարիչ ու պատկերագիր: Բեղմնավոր վարպետ էր, ստեղծել է Ալեքսանդր Մակեդոնացու մի քանի դիմաքանդակներ, Գրանիկոսի ճակատամարտին մասնակցած մակեդոնական հետայրների վիթխարի խմբաքանդակը, սխրանքներ գործող Հերակլեսի քանդակը և այլն: Լիսիպոսի քանդակների հերոսները լի են կորովով, համակված են եռուն գործունեությամբ, լարված պայքարով: Նրանք պատկերված են թշնամիների հետ մարտնչելիս, վայրի կենդանիների հետ պայքարելիս կամ սխրագործութնուններից հետո հանգստանալիս, բայց այդ հանգիստը բնավ էլ ալարկոտ խոնջանք չէ, կարճատև դադար նոր գործերից առաջ:

Աղբյուրներ [խմբագրել]

  • Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982