Լիպարիտ Շուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Լիպարիտ Շուշանյան
Liparit Shushanyan.jpg
Ծնվել է փետրվարի 18, 1939 (76 տարեկան) գ. Արծվաշեն, Կրասնոսելկի շրջան, ՀԽՍՀ
Բնակության վայր(եր) ՀԽՍՀ, Հայաստան ՀՀ
Ազգություն հայ
Դավանանք քրիստոնեություն
Գիտական ոլորտ Բժշկություն, Թերապիա,
Դիագնոստիկա,
Հաստատություն(ներ) ԵՊԲՀ, Արմենիա ՀԲԿ, Մալաթիա հիվանդանոց, Երևանի 1-ին հիվանդանոց, Երևանի 4-րդ հիվանդանոց, Երևանի Հայբուսակ համալսարան,
Գիտական ղեկավար Դոկտոր
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) L.


Լիպարիտ Կարախանի Շուշանյան, (փետրվարի 18, 1939 Արծվաշեն) բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շուրջ 70 գիտական հաղորդումների և հոդվածների հեղինակ։

Կրթությունը[խմբագրել]

1961թ.-ին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և զորակոչվել է զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո, 1964թ.-ին ընդունվել է ասպիրանտուրա՝ հոսպիտալ թերապիայի ամբիոնում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել]

Անձնական կյանքը[խմբագրել]

Ծնվել է 1939թ.-ին ՀԽՍՀԿրասնոսելկի շրջանի Արծվաշեն գյուղում։ Ամուսնացած է, ունի երկու որդի՝ Վարդան Շուշանյան և Վազգեն Շուշանյան։

Աշխատություններ[խմբագրել]

Լիպարիտ Շուշանյանը շուրջ 70 գիտական հաղորդումների և հոդվածների հեղինակ է‌[փա՞ստ]։ 1999 թ.-ին լույս է տեսել նրա հեղինակային գիրքը՝ «Սրտային անբավարարություն» վերնագրով։ Աշխատությունը նվիրված է ժամանակակից բժշկագիտության, մասնավորապես սրտաբանության, կարևորագույն հիմնախնդիրն՝ սրտային անբավարարությանը։ Հատկապես դրանով է պայմանավորված սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին հատկանշական բարձր մահացությունը և հաճախադեպ հաշմանդամությունը։

Հեղինակը, հիմնվելով շուրջ 30 տարվա կլինիկական դիտարկումների , իրականացված բազմաբնույթ հետազոտությունների արդյունքների, հայրենական և արտասահմանյան հեղինակների՝ գերակշիռ վերջին տասնամյակի աշխատությունների վրա, գործնական և տեսական հետաքրքրությունների շրջանակներում կարողացել է լուաբանել հիմնախնդրի գրեթե բոլոր կողմերը։

Մենագրության էջերում առանձին բաժինների տեսքով մանրամասն ներկայացված են սրտային անբավարարության հետ սերտորեն կապակցված և անմիջականորեն առնչվող սրտամկանի կծկման և թուլացման ֆիզիոլոգիական մեխանիզմները, տարաբնույթ ախտաբանական իրադրություններում սիրտ-անոթային համակարգի հարմարողական հնարավորությունները, պատճառագիտության, ախտածագման և դասակարգման ամբողջական պատկերը, հիվանդության սուր և խրոնիկական ընթացքի կլինիկական դրսևորումները, ախտորոշման և տարբերակման չափանիշները, բուժման ժամանակակից սկզբունքները։

Մենագրությունը նախատեսված է ԲՈւՀ-երի բարձր կուրսերի ուսանողների, ինտերների, կլինիկական օրդիանտորների, ասպիրանտների, սրտաբանների և թերապևտ-ինտերնիստների լայն խավի համար։

Աղբյուրներ[խմբագրել]

Լիպարիտ Շուշանյան, «Սրտային անբավարարություն», Երևան, 1999թ․

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]