Լիպարիտ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիպարիտ Մանուկյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1909(1909-11-28)[1] (114 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1935)[1]
Մասնագիտությունանատոմ և դասախոս
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու[1] (1953)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Լիպարիտ Խաչատուրի Մանուկյան (1909, Բաքու), հայ խորհրդային անատոմ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1953)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1935 թվականին աշխատել է նույն ինստիտուտի մարդու նորմալ անատոմիայի ամբիոնում (1966-1977 թթ-ին՝ ամբիոնի վարիչ)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1970-1973 թթ-ին եղել է մանկաբուժական ֆակուլտետի դեկան։ Մանուկյանի գիտական աշխատանքները վերաբերում են ծայրամասային նյարդերի և զարկերակային ու երակային անոթների ուսումնասիրությանը։ Հայտնաբերել է պարանոցային նյարդա-անոթային կապոցի տեղադրության մի քանի տարբերակներ, որոնք մեծ նշանակություն ունեն գործնական վիրաբուժության համար։

1966-1979 թթ-ին եղեյ է ՀԽՍՀ անատոմների, հյուսվածաբանների և սաղմնաբանների ընկերության վարչության նախագահի տեղակալ։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 254.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 254