Լիպարիտ Աղավելյան
Լիպարիտ Բորիսի Աղավելյան | |
---|---|
9 սեպտեմբերի, 1964 - 13 մարտի, 1993 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Մաղավուզ, Մարտակերտի շրջան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Լիպարիտ Աղավելյան (9 սեպտեմբերի, 1964, Ստեփանակերտ - 13 մարտի, 1993, Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիպարիտ Աղավելյանը ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, աշխատել Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայում։ Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է էլեկտրատեխնիկական գործարանում։ Կապանի շինարարական տեխնիկումն ավարտելուց հետո զինվորագրվել է Արցախի պաշտպանական ուժերին։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1993 թ. մարտի 13-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լիպարիտ Աղավելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.