Լինկրուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լինկրուստ (լատին․՝ linum - կտավ և լատին․՝ crusta - կեղև), դրվագման փաթթոցային շինանյութ։

Ստացվում է հաստ թղթի հենքի վրա բարակ շերտով սինթետիկ պոլիմերի (մեծ մասամբ պոլիվինիլքլորիդ), լցանյութերի (խցանի կամ փայտի ալյուր), պլաստարարի և ներկանյութերի խառնուրդներ քսելով։

Լինկրուստը պատրաստում են հարթ կամ ուռուցիկ նախշերով։ Այն ջրակայան է և դիմացկուն։ Հիմնականում օգտագործվում է հասարակական շենքերի, տրանսպորտի միջոցների (վագոնների) ներքին պատերի դրվագման համար։ Լինկրուստ փակցնում են օսլայի սոսնձով կամ սին թետիկ պոլիմերներից պատրաստված մածիկներով։ Լվացվող պաստառների ստեղծմամբ լինկրուստ կիրառությունը սահմանափակվել է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 618
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինկրուստ» հոդվածին։