Լիմոր Ֆրիդ
Լիմոր Ֆրիդը (անգլերեն՝ Limor Fried), նաև ճանաչված որպես լեյդիադա[1] (անգլերեն՝ ladyada) ամերիկացի էլեկտրական ճարտարագետ և Ադաֆրութ ինդաստրիզ (անգլերեն՝ Adafruit Industries) էլեկտրական զբաղմունքային ընկերության տերն է։ Նա ազդեցիկ անձնավորություն է բաց ապարատային ապահովման ասպարեզում․ մասնակցել է առաջին Բաց ապարատային ապահովման գագաթնաժողովին և Բաց ապարատային ապահովման սահմանման մշակման մեջ ներդրում է ունեցել։
Գործունեություն [խմբագրել]
Ֆրիդն իր մագիստրատուրան ճարտարագիտության մեջ ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից։ Հանդիսանում է Ադաֆրութ ինդաստրիզի հիմնադիրը, ինչպես նաև ընկերության կողմից վաճառվող էլեկտրական քիտերի նախագծող ճարտարագետը։
2009 թվականին Էլեկտրոնային առաջադեմ հիմնադրամի Ռահվիրայի պարգևին է արժանացել բաց ապարատային և ծրագրային ապահովման համայնքներում իր մասնակցության համար։[2]
2011 թվականին, Ֆրիդն արժանացել է Ֆաստ ընկերության կողմից շնորհված «Ամենաազդեցիկ կանայք տեխնոլոգիայում» պարգևին[3].
Ծանոթագրություններ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- ladyada.net -- Լիմոր Ֆրիդի անձնական կայքը
- adafruit.com -- Լիմոր Ֆրիդիընկերությունը