Լիլի Օլդրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Օլդրիջ
Lily Aldridge
Դիմանկար
Օլդրիջը 2014 թվականին
Ծնվել էնոյեմբերի 15, 1985(1985-11-15)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրթությունNotre Dame High School?
ՄասնագիտությունՄոդել
Գործունեություն2003-ներկա
ԱշխատավայրIMG Models
ԱմուսինՔելեբ Ֆալոուվիլ (2011-ներկա)
Ծնողներհայր՝ Ալան Օլդրիջ, մայր՝ Լաուրա Լայոնս
Երեխաներ1
 Lily Aldridge Վիքիպահեստում

Լիլի Օլդրիջ (նոյեմբերի 15, 1985(1985-11-15)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել։ Նա Victoria's Secret-ի հրեշտակ է և Sports Illustrated ամսագրի Swimsuit Issue-ի մոդել։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլդրիջը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքի Սուրբ Ջոնի հիվանդանոցում[2]։ Նրա հայրը՝ Ալան Օլդրիջը, արվեստագետ է[3], իսկ մայրը՝ Լորա Լայանսը, Փլեյբոյի մոդելներից է[4], երկու քույրերը նույնպես մոդելներ են, իսկ եղբայրը լուսանկարիչ, ով ամուսնացած էր եղել մեկ այլ մոդելի հետ[5]։ Այսպիսով, Օլդրիջը մեծացել է մոդելների շրջապատում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլդրիջը սկսել է իր մոդելային գործունեությունը 16 տարեկան հասակից՝ Abercrombie & Fitch-ի համար[6]։ Նա գովազդել է Rocawear, Arden B., Shiatzy Chen, Bobbi Brown, Smashbox Cosmetics, Gap, Tommy Hilfiger, Coach, JCrew, Charles David, Levi's և Accessorize ապրանքանիշերը[7]։

Ինչպես նաև նա գովազդեց Rag & bone ընկերության գարուն 2011 հավաքածուն[8][9]։ Իսկ այդ նույն տարվա հաջորդ սեզոնին նա հանդես եկավ որպես լուսանկարիչ այդ նույն ընկերության համար[10]։

Ամսագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկանում՝ 2003 թվականին, նա հայտնվեց Vogue Spain ամսագրի շապիկին։ Օլդրիջը եղել է նաև French Glamour, Vogue Mexico, Elle Korea, Elle Brazil, Elle Vietnam, Talter, 10 magazine, S Moda, Esquire Mexico, Allure Russia, Net-A-Porter օնլայն ամսագրի և The Edit ամսագրերի շապիկներին։

Նա մասնակցել է Glamour, Cosmopolitan, Teen Vogue, Elle Girl, Elle America, Elle Korea, American Vogue, British Vogue, Vogue Turkey, Galore, Harper's Bazaar, Lucky, Marie Claire, Vanidades և V ամսագրերի խմբագրմանը, ինչպես նաև փաստագրել է իր անձնական ոճը Vogue UK-ի «Այսօր ես հագնում եմ» լուսանկարչական բլոգում[11]։

Velvet Tees[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա եղել է Velvet Tees-ի դեմքը շուրջ 9 տարի։ 2013 թվականին նա ստեղծեց իր իսկ հագուստի ցանցը, որը կոչվեց «Լիլի Օլդրիջը Velvet-ի համար»։ Հագուստի անունները նրա ընկերների և ընտանիքի անդամների անուններն էին։ 2014 թվականի գարնանը նա կրկին համագործակցեց ընկերության հետ և ստեղծեց իր երկրորդ հագուստի ցանցը։

Victoria's Secret[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Օլդրիջը առաջին անգամ քայլեց Victoria's Secret-ի նորաձևության շոուի ժամանակ։ Արդեն 2010 թ.-ին նա դարձավ ընկերության Հրեշտակ և քայլեց նրա երկրորդ շոուն[12]։

2011 թվականի հունվարին նա և այլ Victoria's Secret-ի հրեշտակներ՝ Լինդսեյ Էլինգսոնը, Էրին Հիթերթոնը և Քենդիս Սվեյնփոլը հայտնվել են GQ ամսագրի շապիկին[13]։ Նույն ամսին նա և նշված Հրեշտակներից Էրին Հիթերթոնի և Քենդիս Սվեյնփոլի հետ միասին մասնակցեց V ամսագրի խմբագրման աշխատանքներին[14]։ Հոկտեմբերին՝ 2014 թվականի, Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Էլզա Հոսկը և Լեիս Ռիբեիրոն Օլդրիջի հետ միասին հայտնվեցին British Vogue ամսագրում[15]։

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ հասակում նա նկարահանվել է Լիմփ Բիզկիթի «Break Stuff» տեսահոլովակում։ Խաղացել է նաև Kings of Leon խմբի երկու տեսահոլովակներում՝ «Use Somebody» և «Temple»։ Իսկ արդեն 2015 թվականին նա հայտնվեց երգչուհի Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի տեսահոլովակում, որտեղ մարմնավորեց Frostbyte-ին[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերի 20-ին Us Magazine ամսագիրը հայտնեց, որ Օլդրիջը նշանվել է Kings of Leon ռոք խմբի մենակատար Քելեբ Ֆալոուվիլի հետ[17]։ Նրանք հանդիպել են 2007 թվականի Քոաչելա փառատոնի ժամանակ[18]։ Զույգը ամուսնացավ 2011 թվականի մայիսի 12-ին Կալիֆոռնիայում[19]։ Իսկ 2012 թվականի հունիսի 21-ին նրանք ունեցան իրենց առաջնեկ աղջկան՝ Դիքսի Փըրլ Ֆալոուվիլին, Նաշվիլում (Թենեսի)[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Victoria's Secret Biography Video at 0:23 sec. Vsallaccess.victoriassecret.com (November 24, 2010). Retrieved on December 6, 2012.
  3. «Alan Aldridge Feted in London». WWD.com. Fairchild Fashion Media. 2008 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. Benfer, Amy. (May 31, 2000) Harper's Bazaar interview from 2000 Արխիվացված 2020-04-22 Wayback Machine. Salon.com. Retrieved on December 6, 2012.
  5. Sowray, Bibby (2013 թ․ ապրիլի 19). «Kristen McMenamy splits from Miles Aldridge». Telegraph.co.uk. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  6. «The Tatler List». Tatler. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  7. FMD profile
  8. Sasha Pivovarova and Lily Aldridge in Rag & Bone Ads. Harpersbazaar.com (January 28, 2011). Retrieved on December 6, 2012.
  9. Grimm, Anna. "Rag & Bone Does High Fashion On A Low Budget Արխիվացված 2011-02-03 Wayback Machine". BlackBook Magazine, January 31, 2011.
  10. Rag & Bone DIY F/W 11 (Rag & Bone). Models.com. Retrieved on December 6, 2012.
  11. Lily Aldridge's fashion and style choices, day 1 (Vogue.com UK) Արխիվացված 2011-03-05 Wayback Machine. Vogue.co.uk. Retrieved on December 6, 2012.
  12. Fitzpatrick, Tommye (2011 թ․ դեկտեմբերի 7). «This Week's Model: Lily Aldridge». W. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  13. «The Victoria's Secret Girls Steam Up British GQ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  14. Meet The New Angels. Intouchweekly.com (January 7, 2011). Retrieved on December 6, 2012.
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  16. «Meet the A-List Cast Starring in Taylor Swift's New Music Video». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  17. The engagement in Us Magazine". Us Magazine, (September 20, 2010). Retrieved on December 6, 2012.
  18. UK Vogue Couple Feature(չաշխատող հղում). Vogue.co.uk (July 28, 2011). Retrieved on December 6, 2012.
  19. Laudadio, Marisa. (May 13, 2011) Caleb Followill and Lily Aldridge Wed. People.com. Retrieved on December 6, 2012.
  20. Johnson, Zach. (June 22, 2012) Lily Aldridge, Caleb Followill Welcome Baby Girl. Usmagazine.com. Retrieved on December 6, 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Օլդրիջ» հոդվածին։