Լիդիա Մոզորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Մոզորյան
Ծնվել էհունիսի 10 (23), 1911[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1996[2][3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունinternational law scholar և դասախոս
Հաստատություն(ներ)Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն[1] և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
ԱնդամակցությունQ4071508?
Ալմա մատերՄոսկվայի իրավաբանական ինստիտուտ (1938)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր[1] (1954)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Լիդիա Արտեմի (Մկրտիչի) Մոզորյան (Մոճոռյան, Մոջորյան) (հունիսի 10 (23), 1911[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - 1996[2][3]), հայ խորհրդային իրավաբան, միջազգայնագետ, Մոսկվայի իրավաբանական ինստիտուտի շրջանավարտ (1938), իրավագիտության դոկտոր՝ ռազմական օկուպացիայի իրավական խնդիրների վերաբերյալ դիսերտացիայով (1955), ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի և Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր[4]։ ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Մոջորյանը ծնվել է 1911 թվականի հունիսի 23-ին, Մոսկվա քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը և ընդունվել նույն բուհի ասպիրանտուրան։ 1941 թվականին ավարտել է ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն «Ռազմական օկուպացիայի ինստիտուտը և նրա պատմական զարգացումը» թեմայով ՀամԿ(բ)Կ Կենտկոմի հասարակական գիտությունների ակադեմիայում և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու։

1930-1934 թվականներին աշխատել է Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի, Կոմինտերնի գործադիր կոմիտեներում, 1940 թվականին զբաղվել է գիտաուսումնական գործունեությամբ՝ դառնալով ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դասախոս, 1941-1945 թվականներին աշխատել է զինվորական արդարադատության համակարգում։ 1945 թվականից դասավանդել է Մոսկվայի տարբեր ինստիտուտներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1955 թվականին, հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Ռազմական օկուպացիայի ինստիտուտը և ժողովրդական պատերազմի խնդիրները» թեմայով՝ դառնալով իրավագիտության դոկտոր։ Կյանքի վերջին տարիներին եղել է ԽՍՀՄ / ՌԴ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր էր։ Նրան շնորհվել է ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում, եղել է Խորհրդային իրավաբանների ասոցիացիայի անդամ։ Մահացել է 1996 թվականին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Մոջորյանի աշխատությունները նվիրված են միջազգային իրավունքի սուբյեկտների, չեզոքության, միջազգային իրավունքի պատմության հարցերին, զինված հակամարտությունների իրավունքի ոլորտում իրավական խնդիրների զարգացմանը։ Զբաղվել է նաև միջազգային կազմակերպությունների (միջազգային իրավունքի սուբյեկտներ) իրավական կարգավիճակով։ Նաև գրել է միջազգային ծովային իրավունքի խնդիրների մասին։

Եղել է Իրավաբանների սովետական ասոցիացիայի վարչության կոլեգիայի անդամ, կոլեկտիվ աշխատությունների պատասխանատու խմբագիր, միջազգային իրավունքին նվիրված գրքերի հեղինակային կոլեկտիվի անդամ։

  • «Субъекты международного права» (М., 1958);
  • «Колониализм вчера и сегодня» (М., 1967);
  • «Правовое положение дипломатического корпуса» (М., 1971);
  • «Геополитика на службе военных авантюр» (М., 1974);
  • «Идеология и практика международного сионизма» (М., 1978).
  • «Терроризм на море» (М., 1991)
  • Борьба демократического лагеря за национальную независимость и национальный суверенитет / Л. А. Моджорян // Советское государство и право. — М., 1953. — № 1 (январь). — С. 52—65.
  • Становление и прогрессивное развитие демократических принципов международного права / Л. А. Моджорян // Советский ежегодник международного права. 1968 = Soviet year-book of international law. 1968 / Советская Ассоциация международного права. — М.: Наука, 1969. — С. 74—89.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Видные ученые-юристы России (Вторая половина XX века) : энцикл. словарь биографий : по состоянию на 1 авг. 2004 г. / Рос. акад. правосудия; под ред. В. М. Сырых. — Москва : Рос. акад. правосудия, 2006. — 547 с. : портр.; 30 см; ISBN 5-93916-056-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 24.
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=15101
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Лидия Артемьевна Моджорян
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 24