Լիբիտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիբիտինա
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն
Սեռիգական

Լիբիտինա, Լիբենտինա կամ Լուբենտինա (լատին․՝ Libitina), հին իտալյան խթոնիկ աստվածուհի։ Օգտագործվել է որպես մահվան փոխանուն, իսկ մահացած մարդկանց մարմինները կոչում էին libitinarii[1]։

Իբրև երկրի աստվածություն, որից ծնվում և որտեղ վերադառնում է ամեն ինչ, Լիբիտինան մեծարվել է իբրև այգիների պտղաբերության և մահվան (թաղման) աստվածուհի։ Իբրև ստորգետնյա աստվածուհի՝ նույնացվել է Պերսեփոնեի (Պրոզերպինա) հետ, իբրև պտղաբերության աստվածուհի՝ Վեներայի հետ, օգտագործվել որպես նրա մակդիր (Վեներա Լիբիտինա)[2]։ Հորացիուսի «Հուշարձան» բանաստեղծության մեջ Լիբիտինայի անունն օգտագործվում է իբրև մահ բառի հոմանիշ[3][4]։

Լիբիտինայի նվիրված պուրակ կար Էսկվիլին լեռան վրա[5]։

Լիբիտինային երբեմն վերագրում են նաև էտրուսկյան ծագում[6]։ Նրա անունը հնարավոր է, որ ծագած լինի էտրուսկերեն lupu- արմատից, որ նշանակում է «մեռնել»[7]։ Վառոն բառի ստուգաբանությունը բխեցնում է լատիներեն lubere բառից՝ «լինել գրավիչ» նշանակությամբ՝ կապված լիբիդո արմատի հետ, որով փորձում էր բացատրել աստվածուհու կապը Վեներայի հետ[8]։ Վեներա Լուբետինիան կամ Լիբիտինան կարող էր լինել էտրուսկյան Ալպանուի (հայտնի նաև որպես Ալպան կամ Ալպնու) հետ նույնականացման արդյունք, որը միաժամանակ և՛ սիրո աստվածուհին էր, և՛ անդրաշխարհի աստվածություն։ Էտրուսկերեն alpan turce արտահայտությունը համարժեք է լատիներեն libens dedit՝ «ազատորեն կամ կամովին տալ» մտքին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Horace, Sermones 2.16.19 and Odes 3.30.7; Verity Platt, Facing the Gods: Epiphany and Representation in Graeco-Roman Art, Literature (Cambridge University Press, 2011), p. 355.
  2. Varro, as preserved by Nonius, p. 64 (Müller); Cicero, De natura deorum 2.23; Dionysius Halicarnassus 4.15; Plutarch, Roman Questions 23
  3. Horace, Sermones 2.16.19 and Odes 3.30.7; Verity Platt, Facing the Gods: Epiphany and Representation in Graeco-Roman Art, Literature (Cambridge University Press, 2011), p. 355
  4. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 110
  5. Lawrence Richardson, A New Topographical Dictionary of Ancient Rome (Johns Hopkins University Press, 1992), p. 409
  6. Hendrik Wagenvoort, "The Origin of the Goddess Venus," in Pietas: Selected Studies in Roman Religion (Brill, 1980), p. 178; Daniel P. Harmon, "Religion in the Latin Elegists," Aufstieg und Niedergang der römischen Welt II.16.3 (1986), p. 1924.
  7. Harmon, "Religion in the Latin Elegists," p. 1924, citing Paul Kretschmer, "Die protoindogermanische Schicht," Glotta 14 (1925), p. 307.
  8. Varro, De lingua latina 6.47.
  9. Harmon, "Religion in the Latin Elegists," p. 1924, citing Robert Schilling, La religion romaine de Vénus depuis les origines jusqu'au temps d'Auguste, Bibliothèque des Écoles d'Athènes et de Rome 178 (Paris, 1954).