Լիա Օսիպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիա Օսիպյան
Ծնվել էհունվարի 15, 1930(1930-01-15) (94 տարեկան) կամ 1930[1][2][3]
Երևան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբուսաբան, սնկաբան և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն, Բույսերի ֆիզիոլոգիա և Սնկաբանություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1952)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972) և ակադեմիկոս (1996)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն և գերմաներեն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Osipian

Լիա Լևոնի Օսիպյան (հունվարի 15, 1930(1930-01-15) կամ 1930[1][2][3], Երևան, ԽՍՀՄ), հայ բուսաբան-սնկաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[4]։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1980

Ակնաբան Տատյանա Հովսեփյանի քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960-1961 թվականներին՝ ԵՊՀ ԳՀ բաժանմունքի գիտքարտուղար, 1971-2005 թվականներին՝ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ, 1985-1990 թվականներին և 1999-2000 թվականներին, միաժամանակ՝ նույն ֆակուլտետի դեկան։ Նյու Յորքի ԳԱ անդամ (1995 թվականից)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են տեսական և կիրառական սնկաբանության, սնկերի տեսակային կազմի, կարգաբանության, էկոլոգիայի, ֆիզիոլոգիական ակտիվության հարցերին։ ՀՀ-ում սնկաբանության փորձարար, ուղղության հիմնադիրն է։ Մշակել է դեյտերոմիցետների կենսական ձևերի դասակարգումը, ուսումնասիրել արտասովոր պայմանների ազդեցությունը սնկերի կենսաբանական ակտիվության վրա։ «Ստորակարգ բույսերի հիմնական խմբերի լատիներեն-ռուսերեն-հայերեն դասակարգումը» (1987) գրքի կազմողներից է[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Паразитные гифальные грибы Армянской ССР, Е., 1962
  • Гифальные грибы, Е., 1975
  • Определитель грибов Закавказья, Е., 1985 (համահեղինակ).
  • Ջրիմուռների, սնկերի և քարաքոսների հիմնական խմբերի դասակարգումը, Ե., 2003[6]:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 International Plant Names Index — 1999.
  2. 2,0 2,1 author citation
  3. 3,0 3,1 Harvard University Herbaria & Libraries Index of BotanistsHarvard University Herbaria and Libraries.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լիա Օսիպյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.