Լեզք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լեսքից)
Գյուղ
Լեզք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի գավառ
ԳավառակՎանի գավառակ
Այլ անվանումներԱրալեզ, Արալեզք, Գալաճուղ, Լեզ, Լեզգ, Լեզո գյուղ, Լեզվո գյուղ, Լեսք, Կալաջիկ, Կալաջուկ, Կալաջուղ, Կալաջուք, Հարալեզ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Լեզք (Աշխարհ)##
Լեզք (Աշխարհ)

Լեզք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառակում։ Գտնվում էր Վան քաղաքից 3-4 կմ հյուսիս-արևմուտք, բլրի ստորոտին, լճափի մոտ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ գեղեցիկ բնություն, պտղատու այգիներ։ Գյուղից բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի Վանա լիճն ու գյուղի շուրջը տարածքված Լեզքի դաշտը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզքի բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ուներ 76 տուն՝ 501 բնակչով, 1909 թվականին՝ 130 հայ ընտանիք, իսկ 1914 թվականին՝ 130-180 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզքն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղամիջում՝ բլրի գագաթին, գտնվում էր Ամենափրկիչ մատուռը, որը հնում կռատուն է եղել։ Ըստ ավանդության, այստեղ էին բերում հիվանդներ ու մեռելներ և դնում կուռքերի առջև, որպեսզի նրանք լիզելով բուժեն կամ կենդանացնեն։ Այդպես էր վարվել նաև Ասորեստանի Շամիրամ թագուհին՝ Արա Գեղեցիկին փորձելով կենդանացնել արալեզների օգնությամբ։ Այստեղից էլ ծագել է գյուղի անունը։ Հետագայում մեհյանը քանդել է տվել Թադևոս առաքյալը և նրա տեղում կառուցել է Ամենափրկիչ մատուռը։

Գյուղից քիչ հեռու կա ևս մեկ քարաբլուր, որն անվանվում էր Ադամանց քար։ Լեզքում դեռևս XVIII դարում հայտնաբերվել են ուրարտական սեպագիր արձանագյություններ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր հայկական վարժարան[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 566-567

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 518