Արցախի քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի քաղաքականություն
Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Պետական կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախը նախագահական հանրապետություն է։

Գործադիր իշխանությունը մեծ մասամբ պատկանում է նախագահին։ Նախագահը ընտրվում է ուղղակի քվեարկությամբ՝ հինգ տարվա ժամկետով։ Նա նշանակում և պաշտոնաթող է անում վարչապետին։ Վարչապետը նախագահում է կառավարությունը, որը, բացի փոխվարչապետից, կազմված է 12 նախարարներից, ազգային անվտանգության ծառայությունից, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից և Արցախի ոստիկանությունից։

Օրենսդիր մարմինը ուղղակիորեն ընտրված խորհրդարանն է՝ Ազգային ժողովը, որը ունի 33 անդամ։ Խորհրդարանի անդամները ընտրվում են հինգ տարի ժամկետով։ Արցախի քաղաքական կյանքում գերիշխում են Ազատ հայրենիք և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները։

Հայաստանի և Արցախի միջև սերտ համագործակցություն կա օրենսդրական ոլորտում։ Այն օրենքները, որոնք ընդունվում են ՀՀ Խորհրդարանի կողմից, հաճախ, գրեթե առանց փոփոխման, ընդունվում են Արցախի Խորհրադարանի կողմից։ Արցախի համար նաև կենսական կաևորություն ունի ՀՀ հետ համագործակցությունը և կադրերի փոխանակումը պաշտպանական ոլորտում։

Կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանում տեղ գրաված կուսակցություններ.

Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թ. հունիսի 15-ին Արցախում տեղի ունեցան Խորհրդարանական ընտրություններ, որոնց հետևում էին շուրջ 50 դիտորդներ արտերկրից (ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան), որոնք ընտրությունները գնահատեցին որպես «ազատ և թափանցիկ»[1]։
  • 2006 թ. դեկտեմբերի 20-ին ժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց նոր սահմանադրություն[2]։
  • 2007 թ. հուլիսի 19-ին Նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվեց Բակո Սահակյանը։

Քաղաքացիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի բնակիչները Արցախի քաղաքացիներ են։ Դեռևս 1992 թ. ընդունվել է «ԼՂՀ քաղաքացիության հիմնասկզբունքների օրենքը»։ Արցախի քաղաքացիների նախկինում իրենց անձը հաստատում էին Խորհրդային շրջանից մնացած անձնագրերով, որոնք արտերկրում վավերական չէին։ Այժմ դա արվում է նոր՝ հայկական անձնագրերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Report of the Independent American Monitoring Delegation to the July 19, 2007 Presidential Election in Nagorno-Karabakh» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
  2. Արցախի Հանրապետության Սահմանադրություն Արխիվացված 2007-09-21 Wayback Machine։
  3. «Free Homeland party leads count in Karabakh parliamentary vote Արխիվացված 2011-07-16 Wayback Machine», RIA Novosti. մայիսի 24, 2010 թ.։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]