Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային բնատեսարան, գ. Վաղուհաս
Սարսանգի ջրամբարը Մարտակերտի շրջանում
Ջրվեժ Քարքառ գետի վրա
Քարքառ գետի կիրճը, Քարինտակ գյուղի մոտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում: Հիմնականում ունի լեռնային մակերևույթ: Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային են հարավը և արևելքը. Արաքս գետի երկայնքով տարածվում են Արցախի դաշտավայրերը:

Լեռնային Ղարաբաղի մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով: Հյուսիսում Մռավի, հյուսիս-արևմուտքում` Արևելյան Սևանի լեռնաշղթաներն են, արևմուտքում` Սյունիքի բարձրավանդակը, կենտրոնական հատվածում` Արցախի լեռնաշղթան, որից դեպի արևելք են տարածվում մի շարք մանր լեռնաճյուղեր:

Արցախը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։

Բովանդակություն

[խմբագրել] Լեռնագագաթներ

[խմբագրել] Խոշոր գետեր

[խմբագրել] Վարչական շրջաններ


Ըստ վարչատարածքային բաժանման ԼՂՀ-ն կազմված է հետևյալ միավորներից.

Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի ու Մարտունու շրջանների արևելյան որոշ հատվածներ այժմ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ: Հայկական տիրապետության տակ են գտնվում Աղդամի շրջանի արևմտյան որոշ հատվածները:

[խմբագրել] Կլիմա

Արցախի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11°C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22°C և +21°C։ Ձմեռային ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է -1-ի և 0°C միջև։ Բարձրադիր շրջաններում ձմռան եղենակը հաճախ բավական ցուրտ և ձյունառատ է։ Ջերմաստիճանի նվազագույնը՝ -23°C։ Ամառային ամիսներին ջերմաստիճանի առավելագույնը 32-37°C և 40°C է համապատասխանաբար բարձրադիր և ցածրադիր շրջաններում։ Տարեկան տեղումների քանակը բարձրադիր վայրերում 560-840 մմ է, ցածրադիր վայրերում՝ 410-480 մմ։ Գարնանը, հատկապես մայիս և հունիս ամիսներին՝ առավելագույն տեղումների ժամանակ, հաճախ են լինում հեղեղներ և կարկտահարություն։ Բացի այդ՝ բարձրադիր վայրերում տարվա 100-ից 125 օրը մառախլապատ է։

[խմբագրել] Բնություն

Արցախի տարածքի շուրջ 35 տոտկոսը ծածկված է անտառներով։ Հատկապես բարձրադիր՝ 1.500-2.250 մ բարձրության վրա գտնվող շրջանները։ Հաճախ հանդիպում են նաև հին թթաստաններ, որոնք վկայում են հին ժամանակներում արցախցիների գլխավոր արհեստներից մեկի՝ մետաքսագործության մասին։ Ցածրադիր վայրերի սարալանջերը ծածկված են թփուտներով և մարգագետիններով։ Դաշտավայրերի կլիման կիսաանապատային է։ Երբեմն հանդիպում են նաև լերկ ժայռուտներ (հատկապես Դիզակում)։ Արցախի կենդանական աշխարհում հանդիպում են գորշ արջեր, եղնիկներ, քարայծեր, լուսաններ և այլն։


[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով