ԼՂՀ Ազգային ժողով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով, ԼՂՀ օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է: Խորհրդարանը ընտրվում է հինգ տարի ժամկետով: 2010 թ. ընտրվեց Արցախի խորհրդարանի հինգերերգ համագումարը:[1]
1991 թ. ընտրված Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդը ուներ 81 պատգամավոր: 1995 թ.-ից Արցախի խորհրդարանում նախատեսված է 33 պատգամավորական տեղ:[2]
ԼՂՀ Ազգային ժողովը կազմված է 33 պատգամավորներից, որից 17 պատգամավոր ընտրվում են համամասնական, և 16-ը՝ մեծամասնական ցուցակներով: ԱԺ անցնելու համար նախատեսված է գերազանցել ընտրաձայների 6 տոկոսը:
ԼՂՀ Ազգային ժողովի նեկայիս նախագահն է Աշոտ Ղուլյանը:[3]
Ազգային ժողովի անդամներ են համարվում ԱԺ նախագահը, նրա տեղակալները, պատգամավորները և մշտական հանձնաժողովները:
Հանձնաժողովներ [խմբագրել]
Արցախի ներկայիս խորհրդարանում գործում են 6 մշտական հանձնաժողովներ՝
- արտաքին հարաբերությունների,
- արտադրության և արտադրողական ենթակառուցվածքների,
- ֆինանսների, բյուջեյի և տնտեսական կառավարման,
- պետական և իրավական հարցերի,
- սոցիալական բնույթի հարցերի,
- պաշտպանության, անվտանգության և օրինականության
Կուսակցություններ [խմբագրել]
2010 թ. ընտրված խորհրդարանում գործում են 3 կուսակցություններ՝
- «Ազատ Հայրենիք» (14 տեղ՝ 8 համամասնական և 6 մեծամասնական)
- «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» (7 տեղ՝ 5 համամասնական և 2 մեծամասնական)
- «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (6 տեղ՝ 4 համամասնական և 2 մեծամասնական)
Նաև գործում է անկախ պատգամավորների «Արցախատուն» խումբը, որը ղեկավարվում է Գարիկ Գրիգորյանի կողմից:[4]