Լեոնիդ Ֆիլատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Ֆիլատով
Ծնվել էդեկտեմբերի 24, 1946(1946-12-24)[1]
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 26, 2003(2003-10-26)[1] (56 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Մասնագիտությունբանաստեղծ, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հաղորդավար և գրող
ԱմուսինՆինա Շացկայա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
 Leonid Filatov Վիքիպահեստում

Լեոնիդ Ալեքսեևիչ Ֆիլատով (ռուս.՝ Леонид Алексеевич Филатов, դեկտեմբերի 24, 1946(1946-12-24)[1], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2003(2003-10-26)[1], Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի ռուս դերասան, կինոռեժիսոր, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, հեռուստահաղորդավար, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1995), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր կինոյի և հեռուստատեսության բնագավառում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ֆիլատովը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի Կազան քաղաքում, Ալեքսեյ Երեմեևիչ Ֆիլատովի (1910-1953) և Կլավդիա Նիկոլաևնա Ֆիլատովայի (1924-2007) ընտանիքում։ Ծնողներն ունեցել են նույն ազգանունը։ Ընտանիքը հաճախ էր փոխում բնակության վայրը, քանի որ հայրը ռադիոհաղորդ էր և լինում էր տարբեր արշավախմբերում։ Իր մանկությունը Լեոնիդ Ֆիլատովն անցկացրել է Պենզայում։ Երբ տղան յոթ տարեկան էր, ծնողները բաժանվել են, և նա հոր հետ տեղափոխվել է Աշխաբադ՝ ազգականների մոտ։ Հետագայում մայրը տղային համոզում է տեղափոխվել իր մոտ՝ Պենզա։ Սակայն որոշ ժամանակ անց նա կրկին մեկնում է Աշխաբադ՝ հոր մոտ։

Սկսած դպրոցական տարիներից Ֆիլատովը տպագրվել է Աշխաբադի մամուլում։ 1965 թվականին դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա՝ նպատակ ունենալով սովորել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ, սակայն չի ընդունվել։ Համադասարանցու խորհրդով դիմել է Շչուկինի ուսումնարանի դերասանական ֆակուլտետ և ընդունվել Վերա Լվովայի և Լեոնիդ Շիխմատովի կուրս։ Թատերական ուսումնարանն ավարտել է 1969 թվականին։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին դարձել է Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան։ Առաջին գլխավոր դերը եղել է «Ի՞նչ անել» ներկայացման մեջ։ Խաղացել է նաև «Վարպետն ու Մարգարիտան», «Բալենու այգին», «Պուգաչյով», «Ընկե՛ր, հավատա», «Համլետ» (Հորացիո) և այլ ներկայացումներում։ 1985-1987 թվականներին, երբ «Տագանկան» գլխավորում էր Անատոլի Էֆրոսը, Ֆիլատովը երկու տարի աշխատում է «Սովրեմեննիկում»։ 1987-ին նա վերադառնում է «Տագանկա», որտեղ աշխատում է մինչև 1993 թվականը։

1993 թվականին Լեոնիդ Ֆիլատովը Նիկոլայ Գուբենկոյի, Նատալյա Սայկոյի, Նինա Շացկայայի և այլոց հետ ստեղծում է «Տագանկայի դերասանների ընկերակցություն» ստեղծագործական միավորումը։

Տագանկայի մյուս դերասանների հետ եղել է «Ազատության արձանի մաշկի տակ» ներկայացման համահեղինակը։ Հեղինակն է «Ալվան մարդիկ», «Կկույով ժամացույցը», «Շերվուդյան անտառի նկարիչը» թատերախաղերի։ «Կլարա Գազուլի թատրոնը», «Մարտին Իդեն», «Մի անգամ Կալիֆորնիայում», «Հերկուլեսն ու Ավգյան ախոռները» ներկայացումների երգերի հեղինակն է։

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում սկսել է նկարահանվել 1970 թվականին՝ խաղալով «Առաջին սիրո քաղաքը» շարժանկարում։ Կինոյում նրա ծաղկման շրջանն էին 80-ականները։ Նա խաղացել է գլխավոր դերեր «Անձնակազմ» (1980), «Կանայք լրջորեն են կատակում» (1981), «Գրաչները» (1982), «Ընտրյալները» (1983), «Հաջողությունը» (1984), «Չիչերինը» (1986, Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր՝ Չիչերինի դերի համար), «Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար» (1987), «Զրո քաղաքը» (1988), «Բարեգործական պարահանդես» (1993)։

Լեոնիդ Ֆիլատովը 1989 թվականին ընտրվել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության քարտուղար։

1990 թվականին իր իսկ գրվածքով նկարահանել է «Շան տղերքը» ժապավենը՝ խաղալով դրանում դերերից մեկը։ Ֆիլմն արժանացել է «Կինոտավր» փառատոնի առաջին մրցանակի՝ «Կինո բոլորի համար» անվանակարգում։

1994 թվականին Ֆիլատովը ОРТ հեռուստաալիքով սկսել է վարել «Որպեսզի հիշեն» հաղորդումը՝ նվիրված նախկինում հայտնի և սիրված դերասաններին, որոնք արդեն մոռացության էին մատնված։ Հաղորդումներից մեկը նվիրված էր Մհեր Մկրտչյանին։

1996 թվականի մայիսի 16-ին այդ հաղորդաշարի համար նա արժանացավ Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի «ՏԷՖԻ»-ի հատուկ մրցանակին։ Նույն հաղորդաշարի համար նույն թվի մայիսի 27-ին ՌԴ Նախագահի հրամանով Ֆիլատովին հանձնվեց ՌԴ Պետական մրցանակը կինոյի և հեռուստատեսության բնագավառում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Լեոնիդ Ֆիլատովը «Юность» ամսագրում տպագրել է «Ֆեդոտ-հարձիգի՝ ճարպիկ կտրիճի մասին» (ռուս.՝ «Про Федота-стрельца, удалого молодца») հեքիաթը, որ մեծ հաջողություն է ունեցել։

Սկսած 1990 թվականից լույս են տեսնում Ֆիլատովի «Ֆեդոտ-հարձիգի՝ ճարպիկ կտրիճի մասին», «Ռոբին Հուդի մեծ սերը», «Սերը երեք նարինջների նկատմամբ», «Լիզիստրատա», «Լեոնիդ Ֆիլատովի թատրոնը», «Ես թատերական մարդ եմ», «Շան տղերքը» և բազմաթիվ այլ գրքերը։

1998 թվականին Ֆիլատովն արժանացել է «Октябрь» գրական ամսագրի տարեկան մրցանակին «Լիսիստրատա» կատակերգության համար։

1960-ական թվականներից գրել է երգեր Վլադիմիր Կաչանի հետ համահեղինակությամբ։ 1996 թվականին լույս է տեսել «Նարնջագույն կատու» սկավառակը Ֆիլատովի և Կաչանի երգերով։ 2000 թվականի մայիսի 26-ին Ֆիլատովին ստացել է «Պոեզիա» միջազգային մրցանակը «Երգող Ռուսաստան» (ռուս.՝ «Русь поющая») անվանակարգում։

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Լեոնիդ Ֆիլատովը կաթված է տարել։ 1996 թվականին հեռացվել է նրա մեկ երիկամը, իսկ 1997 թվականին՝ երկրորդը։ Ավելի քան երկու տարի նա ապրել է արհեստական երիկամով։ 1997 թվականի հոկտեմբերին փոխպատվաստվել է երիկամ։

2003 թվականի հոկտեմբերին Լեոնիդ Ֆիլատովի մոտ սկսվել է երկկողմանի թոքաբորբ (պնևմոնիա)։ Հոկտեմբերի 16-ից գտնվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Գտնվել է ծանր վիճակում և միացված է եղել արհեստական շնչառության սարքին։ Բուժման համար անհրաժեշտ էր իմունիտետը բարձրացնող դեղամիջոցների կիրառել, որոնք հակացուցված են փոխպատվաստված երիկամի դեպքում։

Լեոնիդ Ֆիլատովը մահացել է 2003 թվականի հոկտեմբերի 26-ին։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Լեոնիդ Ֆիլատովի պատվին է անվանվել Մոսկվայի պետական թատերական քոլեջը Միտինոյում։

2014 թվականին սահմանվել է Լեոնիդ Ֆիլատովի անվան թատերական մրցանակ՝ «Филатов-фест»[2]:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советская литературная пародия//Леонид Филатов — М., «Книга», 1988, т. 1.
  • Л. А. Филатов Про Федота-стрельца, удалого молодца. — МГЛ Интернэшнл, 1990.
  • Л. А. Филатов Сукины дети. — РИО ПФ «Красный пролетарий», 1992.
  • Л. А. Филатов Про Федота-стрельца, удалого молодца. — Изд. центр АО «Диалог — Сибирь», 1996.
  • Л. А. Филатов Стихи. Песни. Пародии. Сказки. Пьесы. Киноповести. — У-Фактория, 1999.
  • Л. А. Филатов Любовь к трем апельсинам. — Триэн, 1999.
  • Театр Леонида Филатова. — У-Фактория, 1999.
  • Л. А. Филатов Нет худа без добра. — ЭКСМО-пресс, 1999.
  • Л. А. Филатов Кн. 3. Гамлет. — Полное собрание сочинений в пяти книгах. — М.: АСТ: Зебра Е, 2006. — 316 с.
  • Л. А. Филатов Ещё раз о голом короле. — АСТ: Зебра Е: Времена 2, 2008. — 688 с. — (Золотой фонд мировой классики). — 3000 экз. — ISBN 978-5-17-056342-5
  • Л. А. Филатов Прямая речь. — АСТ: Зебра Е, 2007. — 416 с. — (Актёрская книга). — 7000 экз. — ISBN 978-5-17-045464-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Воронецкая Т.В. Леонид Филатов: Жизнь и творчество. — М.: Эксмо, 2003. — 384 с.
  • Сушко Ю.М. Самая лучшая сказка Леонида Филатова. — Биографии великих. Неожиданный ракурс. — М.: Эксмо, 2011. — 352 с. — 3000 экз. — ISBN 978-5-699-53756-3
  • Филатов Л., Шацкая Н Биография любви. — М.: АСТ, 2007. — 432 с. — ISBN 978-5-17-047532-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Ֆիլատով» հոդվածին։