Լենա Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լենա Ղազարյան
Ի ծնե անունԼենա Ղազարյան
Ծնվել էՀոկտեմբեր 17, 1996
Էջմիածին, {{{2}}} Հայաստան
Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան
ԵրկիրՀայ
ԺանրերՊոպ, ժողովրդական, ռոմանս,էստրադա
ՄասնագիտությունԵրգչուհի
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2012 - ներկա
ԿայքԼենա Ղազարյան

Լենա Ղազարյան (հոկտեմբերի 17, 1996(1996-10-17), Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան), երգչուհի, որը Իքս Ֆակտոր 2 նախագծում զբաղեցրեց 3-րդ տեղը։ Սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում և Երգի պետական թատրոնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենա Ղազարյանը մասնակցել է բազմաթիվ մրցույթների՝ «Իմ անունն է»(2012),«Իքս-Ֆակտոր»(2012),«Պրեմիերա»(2014),«Նոր ալիք» մրցույթի նախընտրական փուլին(2014)։

Իմ անունն է[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենա Ղազարյանը 2012 թվականի մայիսի 27-ին մասնակցեց Իմ անունն է երաժշտական նախագծին, որտեղ նմանակում էր Սոնա Շահգելդյանին։ Մրցույթում նա եզրափակչից դուրս մնաց, կիսելով իր տարիքային խմբի 2-րդ, 3-րդ տեղերը[1]։

Իքս Ֆակտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Հայաստանյան Իքս Ֆակտոր 2 մրցույթը, որին մասնակցեց նաև Լենա Ղազարյանը։ Լենան հաղթահարեց բոլոր փուլերը՝ լսումներ, թատրոնի փուլ, ժյուրիի տուն։ Ժյուրիի տան խմբում պարզ դարձավ, որ նա Անդրեի խմբում է։ Նրա հետ միասին ժյուրիի տուն փուլից գալահամերգների փուլ անցան՝ Կարինա Խաչատրյանը և Մարիաննա Շանոյանը։ Նա հայտնվեց կիսաեզրափակչում, սակայն դուրս մնաց և զբաղեցրեց 3-րդ տեղը։ Եզրափակիչ դուրս եկան Կիմ Գրիգորյանն ու Արմեն Եդիգարյանը։

[2][3] Լենան Իքս ֆակտրում ներկայացել է հետևյալ երգերով

Գալահամերգ Երգ Նկարագիր
1-ին գալահամերգ Ադել - Skyfal
2-րդ գալահամերգ Քրիստինե Պեպելյան - Տարիներ տարիներ
3-րդ գալահամերգ Քրիստինե Պեպելյան - Մայրիկ
4-րդ գալահամերգ Վարդուհի Վարդանյան - Հայաստան աշխարհ
5-րդ գալահամերգ Լեոնա Լեվիս - I See You
6-րդ գալահամերգ Քրիստինա Ագիլերա - Hurt
7-րդ գալահամերգ Լեոնա Լեվիս - Summertime
8-րդ գալահամերգ Անդրե- Իմ սերը քեզ
8-րդ գալահամերգ աշուղ Շերամ - Դուն իմ մուսան ես
9-րդ գալահամերգ Քրիստինե Պեպելյան - Շնորհակալ եմ
9-րդ գալահամերգ Արթուր Գրիգորյան - Արցախ
10-րդ գալահամերգ Ալեքսանդրա Բուրկե – hallelujah
10-րդ գալահամերգ Վարդուհի Վարդանյան և Անչոկ զուգերգ Սոնա Ռուբենյանի հետ
11-րդ գալահամերգ Պրեմիերա, հեղինակ Անդրե
11-րդ գալահամերգ Հորդ անձրև Անդրե
11-րդ գալահամերգ
11-րդ գալահամերգ տրիո Արմենի և Կիմի հետ

[4]

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտ ամսին, երբ մեկնարկեց Պրեմիերա 2 նախագիծը պարզ դարձավ, որ Լենա Ղազարյանը նույնպես մասնակցելու է մրցույթին։ Մարտի 8-ին կատարվեց երգերի ընտրությունը։ Լենան, ըստ մրցույթի կանոնների իր եռյակը դասավորեց այսպես ՝

  1. Դու կաս
  2. Կարոտ
  3. Գիտես, ես կգամ։

Երկրորդ կիսաեզրափաչում նրան բաժին հասավ Փակուղի երգը, որը նա չէր էլ ընտրել, սակայն իր ընտրած երեք երգերը արդեն գտել էին իրենց հասցեատերերին, այդ իսկ պատճառով նրան հասավ Փակուղին։ Երգի հեղինակն է Տիգրան Աթայանը, գործիքավորման հեղինակը՝ Գիսանե Պալյանն է։

Ապրիլի 19-ին պարզ դարձավ քվեարկության արդյունքները։ Ռադիո Վանի լսարանի կարծիքով Լենայի երգը 2-րդ հորիզոնականում էր, Հանրային ռադիոյի լսարանի կարծիքով երգը 3-րդն էր, Լայմ հեռուստաընկերության հեռուստադիտողների կարծիքով Լենայի երգը 2-րդն էր։ Մրցությում ամենակարևորը համարվող արդյունքը Շանթի հեռուստադիտողի քվեարկության արդյունքներն են, որի շնորհիվ Լենա Ղազարյանի Փակուղի երգը ճանաչվեց հաղթող, եզրափակիչ անցած 6 երգերից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.shanttv.com/am/programs/im-anunn-e2/
  2. http://www.shanttv.com/am/programs/x-factor2
  3. http://www.shanttv.com/am/downloads_x_factor2 Լենան Իքս ֆակտորում
  4. http://www.shanttv.com/am/downloads_x_factor2
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.