Լեյֆ Էրիքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյֆ Էրիքսոնը հայտնաբերում է Ամերիկան (Քրիստիան Կրոգսի նկարը)

Լեյֆ Էրիքսոն Երջանիկ (իսլ. Leifur Eiriksson, շուրջ 970 — շուրջ 1020) — սկանդինավյան ծովագնաց և իշխան, Գրենլանդիայի կառավարիչ: Գրենլանդիան հայտնաբերած վիկինգ Էրիկ Շիկահերի որդին, Թորվալդ Ասվալդսոնի (Thorvald Asvaldsson) թոռը: Առաջին եվրոպացին, որը ոտք է դրել Ամերիկայի ափ, ինչը տեղի է ունեցել Քրիստափոր Կոլումբոսից շուրջ հինգ դար առաջ:

Լեյֆի արշավանքների մասին հայտնի է իսլանդական ասքերից («Ասք Էրիկ Շիկահերի մասին» և «Ասք գրենլանդացիների մասին»): Դրանց հավաստի լինելը հաստատվել է 20-րդ դարի հնագիտական հայտնագործությունների միջոցով:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով