Լեյլա Սարիբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյլա Սարիբեկյան
Ծնվել էհուլիսի 16, 1963 (60 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Լեյլա Անդրանիկի Սարիբեկյան (Լեիլա[1], հուլիսի 16, 1963(1963-07-16), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի (2007), Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ պատվո անդամ (2009)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը, 1986 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երգ-երաժշտության ֆակուլտետը։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի օգոստոսին նշանակվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երգ-երաժշտության ֆակուլտետի վոկալիստ։ Նույն թվականին համատեղությամբ նշանակվել է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի «Վարուժնակ» վոկալ համույթի ղեկավար։ Տարբեր բեմահարթակներից երգել է դեռևս դպրոցական նստարանից։ Պրոֆեսիոնալ երգեցողությամբ զբաղվում է 2000 թվականից։ 2005 թվականին հեղինակել է «Միասնության շուրջպար», «Ապարան» երգերը (բառերը՝ Սերգեյ Հարությունյանի)։ 2006 թվականին թողարկել է լազերային CD-ի և հյուրախաղերով հանդես եկել ԱՄՆ-ում և Լիբանանում։ 2007-2008 թվականներին եղել է Շանթ հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի ժյուրիի անդամ։ Նույն տեղում վարել է «Ժողովրդական տասնյակ» հաղորդաշարը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականին մասնակցել է համահայկական լավագույն երգի «Սայաթ-Նովա» անդրանիկ մրցույթին և հայրենասիրական ու լիրիկական ժանրում դարձել դափնեկիր և արժանացել հատուկ մրցանակի։
  • 2001 թվականին մասնակցել է «Սայաթ-Նովա» երկրորդ մրցույթին և հայրենասիրական երգի ժանրում արժանացել է 1-ին մրցանակի։
  • 2002 թվականին մասնակցել է «Սայաթ-Նովա» երրորդ մրցույթին և «Հայաստանս» երգի համար արժանացել 3-րդ մրցանակի։
  • 2002 թվականի օգոստոսին մասնակցել է Կահիրեի երգի միջազգային 8-րդ փառատոնին և 27 երկրների 65 կատարողների մրցույթում «Հայրենի հող» երգի կատարման համար արժանացել է 2-րդ մրցանակի։

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայի ուժը (2005)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տվյալները ըստ ԿԸՀ կայքի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.