Լարիսա Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լարիսա Սաֆարյան
Ծնվել էօգոստոսի 25, 1985(1985-08-25) (38 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Լարիսա Նաիրիի Սաֆարյան (1985, օգոստոսի 25, Երևան), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա Սաֆարյանը ծնվել է Երևանում, 1985 թվականի օգոստոսի 25-ին։ Ստացել է լեզվաբան-հոգեբանի և «Հանրային կառավարում և առաջնորդում» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճաններ։ Ստեղծագործական տաղանդը ժառանգել է հորից՝ Նաիրի Սաֆարյանից[1]։ Արվեստի նկատմամբ նրա տաղանդն ու ձիրքը գալիս է ներքուստ, որոնք իրենց արտահայտումն են գտնում Լարիսա Սաֆարյանի ստեղծագործություններում։

Լարիսա Սաֆարյանի ձվի կեղևի վրա արված յուրահատուկ քանդակներն իրենց վրա կրում են հեղինակի ներաշխարհի ազդեցությունը։ Լարիսա Սաֆարյանի արվեստն իր վրա չի կրում որևէ արվեստի դպրոցի ազդեցություն, քանի որ նա ինքնուս ստեղծագործող է։ Նրա ձեռքերը և ստեղծագործ միտքը բավարար են մինչ այժմ գոյություն չունեցող յուրահատուկ արվեստի նմուշներ ստեղծելու համար։ Այդ քանդակները փխրուն են բայց հզոր, նուրբ են, բայց ուժեղ, բարդ են և միևնույն ժամանակ պարզ և ներդաշնակ, ունակ են ոգեշնչման։

2015 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Լարիսա Սաֆարյանն ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 Ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Հայաստանի նկարիչների միություն, Երևան[2]
  • 2015 Incognito. Սանտա Մոնիկայի արվեստի թանգարան, Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա
  • 2015 Անհատական ցուցահանդես del Mano ցուցասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2015 «Տաք թեյ», Գեղարվեստական թեյնիկների ցուցահանդես, del Mano ցուցասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա[3]
  • 2014, Open Call 2014, Լոս Անջելեսի Մշակութային հարցերի վարչություն և քաղաքային պատկերասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2014 Հայր և դուստր Սաֆարյաններ ցուցահանդես, Լոս Անջելեսի հայկական հյուպատոսարան, Գլենդել, Կալիֆորնիա
  • 2014 «Տաք թեյ», (ձմեռ/գարուն) Գեղարվեստական թեյնիկների ցուցահանդես, del Mano ցուցասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2013 «Այնտեղ», Ցուցասրահ 825, Լոս Անջելեսի արվեստի ասոցիացիա, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2013 «Տաք թեյ», (ամառ/աշուն) Գեղարվեստական թեյնիկների ցուցահանդես, del Mano ցուցասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2012 Հայր և դուստր Սաֆարյաններ ցուցահանդես, del Mano ցուցասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2012 Open Show, Լոս Անջելեսի արվեստի ասոցիացիա, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2012 Գլենդելի երիտասարդական միության ցուցահանդես, Գլենդել, Կալիֆորնիա
  • 2011 SOFA քանդակներ և ֆունկցիոնալ արվեստի ցուցադրություն, Չիկագո, Իլինոյս
  • 2011 «Տաք թեյ 2», del Mano ցուցասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2011 «Տաք թեյ», del Mano ցուցասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 «Լավագույն աշխատանք» մրցանակ Open Call 2014, Լոս Անջելեսի Մշակութային հարցերի վարչություն և քաղաքային պատկերասրահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • 2014 Niche եզրափակիչ մրցանակ, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա
  • 2014 Առաջին մրցանակ, Գլենդելի Մշակութային Ասոցիացիա, Գլենդել, Կալիֆորնիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]