Լատվիայի անկախ հեռուստատեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LNT
Latvijas Neatkarīgā Televīzija
LNT Telekompānija.svg.png
Երկիր {{{2}}} Լատվիա
Ռիգա
Հեռարձակման գոտի {{{2}}} Լատվիա
Լեզու հեռարձակման իսպաներեն
Հեռարձակման սկսման թվական 1996
Փոխարինվել է Picca TV, NTV5
Հիմնադիր Անդրեյս Էկիս
Սեփականատեր Modern Times Group
Վեբ-կայք http://www.LNT.lv/

Լատվիայի անկախ հեռուստատեսություն (լատվիերեն` Latvijas Neatkarīgā Televīzija, LNT), Լատվիական հեռուստաընկերություն: Հիմնվել է 1996 թվականին նույն հաճախականությամբ հեռարձակվող երկու հեռուստաալիքների` Picca TV (առավոտյան ժամերին) և լրատվական NTV5 հեռուստաալիքների միավորմամբ։ Լատվիայի առաջին մասնավոր հեռուստաալիքն է, որը ստացել է համազգայինի կարգավիճակ։[1] 2003 թվականին լեհական Polsat մեդիահոլգինգը ձեռք բերեց հեռուստաալիքի բաժնետոմբսերի 60%-ը։ 2007 թվականի մայիսի 18-ից LNT հեռուստաընկերությունը պատկանում է Ռուփերտ Մերդոքի News Corporation կոնգլոմերատին,[2] սակայն 2010 թվականի գարնանը հեռուստաընկերությունը (TV5 Riga հեռուստաալիքի հետ միասին) գնվում է հեռուստաալիքի հիմնադիր Անդրեյս Էկիսին պատկանող «Neatkarīgie nacionālie mediji» ընկերության կողմից։[3] 2012 թվականի սկզբին «Neatkarīgie nacionālie mediji» ընկերությունը վաճառվել է շվեդական «Modern Times Group» մեդիաընկերությանը։

Հեռուստաալիքը ունիընդհանուր ուղղվածություն, եթերացանկը կազմված է լրատվական և զվարճալի հաղորդումներից։ Վերջին տարիների ընթացքում հանդիսանում է Լատվիայի հեռուստաշուկայի առաջնորդը, հեռուստաալիքի բաժինը 2011 թվականին կազմել է 13.3%:[4][5]

Եթերի զգալի մասը հեռուստաընկերությունը հատկացնում է լրատվական հաղորդումներին։ Ըստ TNS Latvia վիճակագրությանը, հեռուստաալիքի լուրերը զբաղեցնում են բարձրագույն ցուցանիշները և ունեն ստաբիլ ռեյթինգ։[6] Հեռուստաալիքին պատկանում է ամենաժամանակակից լրատվական ստուդիաներից մեկը Եվրոպայում։[7]

2003 թվականին հեռուստաընկերությունը հիմնեց LNT+ կաբելային հեռուստաալիքը, որտեղ ցուցադրվում էին LNT-ի հիմնական հաղորդումները` ռուսերեն թարգմանությամբ, բայց արդեն 2004 թ. մարտի 30-ին ընկերությունը հրաժարվեց այդ նախագծից։[8]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]