Լավրենտի Արդազիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավրենտի Արդազիանի
վրաց.՝ ლავრენტი პეტრეს ძე არდაზიანი
Ծնվել է1815
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 1 (13), 1870
Վախճանի վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԺանրերՔննադատական ռեալիզմ
 Lavrenti Ardaziani Վիքիպահեստում

Լավրենտի Արդազիանի (վրաց.՝ ლავრენტი არდაზიანი, 1815, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 1 (13), 1870, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի գրող։ Վրացական գրականության մեջ ռեալիստական ուղղության հիմնադիրներից մեկն է։

Գրիգորի Էրիթավիի և Դանիել Ճոնքաձեի հետ հող է նախապատրաստել վրացական գրականության մեջ քննադատական ռեալիզմի տարածման համար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1815 թվականին Թիֆլիսում (ներկայում՝ Թբիլիսի)։ Հայրը ստացել էր հոգևոր կրթություն և եղել է վանական։ 1823 թվականին Լավրենտի Արդազիանիին ուղարկել են Թիֆլիսի հոգևոր սեմինարիային կից ծխական դպրոց, որից հետո նա ընդունվել է հոգևոր սեմինարիա։ Ուսումն ավարտելուց հետո նա որպես գործավար աշխատել է Վրացա-Իմերեթական նահանգի կառավարչությունում, ապա եղել է գրագիր Թիֆլիսի գեներալ-նահանգապետի մոտ, իսկ այնուհետև եղել է մարզային դատարանի քարտուղար։ Միաժամանակ համագործակցել է «Ցիսկարի» ամսագրի հետ[2]։

Լավրենտի Արդազիանին հեղինակել է մի շարք հրապարակախոսական հոդվածներ, վրացերեն է թարգմանել Շեքսպիրի «Հալետ» ողբերգությունը։ Առավել հայտնի է նրա «Սողոմոն Իսակիչ Մեջղանուաշվիլի» (1861) վեպը, որի կենտրոնում ընչաքաղց առևտրականի կերպարն է։ «Ուղևորություն Թիֆլիսի մայթերով» (1862) գրքում ներկայացված է քաղաքի կյանքը, ցարական իշխանավորների ծաղրական վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ։ «Մորչիլի» («Հնազանդը», 1863) վեպում հեղինակը պատկերել է ազնվականների կյանքը։ Իր հոդվածներում Լավրենտի Արդազիանին պաշտպանել է նոր սերնդի առաջադեմ գաղափարները, հանդես է եկել հօգուտ ռեալիստական ուղղության զարգացման վրացական գրականության մեջ[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավրենտի Արդազիանի, Սոլոմոն Իսակիչ Մեջղանուաշվիլի (վեպ), Ե., Հայպետհրատ, 1929, 168 էջ։ Վրացերենից թարգմանությունը` Ա. Մեհրաբյան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ․, Գիրք Ա․, Երևան, 2007, էջ 183-186։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խորհրդային մեծ հանրագիտարան
  2. Грузинская Проза в трёх томах. Том первый. Государственное издательство художественной литературы, Москва 1955. стр. 456
  3. АРДАЗИАНИ Лаврентий Петрович(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավրենտի Արդազիանի» հոդվածին։