Լավրենտի Աբեցեդարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավրենտի Աբեցեդարսկի
բելառուս․՝ Лаўрэнцій Сямёнавіч Абэцэдарскі
Ծնվել էհուլիսի 12, 1916(1916-07-12)
Հորկի, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 6, 1975(1975-07-06) (58 տարեկան)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բելառուսի պետական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն[1]
Ալմա մատերԲելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (1946)
ԿոչումԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ և պրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինբելառուսերեն[1] և ռուսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարMikhas Tkachow?
Հայտնի աշակերտներMikhas Tkachow?
Պարգևներ
«Մարտական ծառայությունների» մեդալ

Լավրենտի Սեմյոնովիչ Աբեցեդարսկի (բելառուսերեն՝ Лаўрэнцій Сямёнавіч Абэцэдарскі, հուլիսի 12, 1916(1916-07-12), Հորկի, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 6, 1975(1975-07-06), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս պատմաբան, ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1968), պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1966)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, արժանացել «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ 1946 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանը։ Դասավանդել է նույն համալսարանում, 1950-1958 թվականներին եղել է ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ, 1958-1975 թվականներին՝ ԲԽՍՀ պատմության ամբիոնի վարիչ։ 1950 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն (բելառուս․՝ «Барацьба ўкраінскага і беларускага народаў за ўз’еднанне з Расіяй у сярэдзіне XVII века»), իսկ 1966 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Բելառուս ժողովրդի պայքարը Ռուսաստանին միանալու համար (XVI—XVII դդ.)»:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետզոտությունները վերաբերում են 16-17-րդ դարերի ռուս-բելառուսական հարաբերություններին, 17-րդ դարի բելառուսական ազգային-ազատագրական, հակաավատական պայքարին։ «Բելառուսները XVII դ. Մոսկվայում. ռուս-բելառուսական կապերի պատմությունից» (1957) գրքի հեղինակն է[2]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Большой белорусский энциклопедический словарь, Минск, 2011, ст. 5.