Լավաթերա եռամսյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավաթերա եռամսյա (Lavatera trimestris)

Լավաթերա եռամսյա (Lavatera trimestris) - միամյա ծաղկադեկորատիվ բույս։ Բարձրությունը հասնում է 1 մետրի։ Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն։ Պատկանում է տուղտազգիների ընտանիքին։ Տերևները կոթունավոր են, հերթադիր, անկյունավոր-սրտանման, ատամնաեզր։ Հայրենիքը Իսպանիան է։ Ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր։ Ունի ցածրաճ այլատեսակ, որի ծաղիկները կարմրավարդագույն են։

[խմբագրել] Մշակումը

Սերմերը ապրիլին ցանում են սառը ջերմոցներում կամ մայիսին` անմիջապես` անմիջպես բաց գրունտում։ Բարձրահասակ սորտերը տնկում են բույսը բույսից 40, իսկ ցածրաճ սորտերը` 30 սմ հեռավորության վրա։

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լավ է աճում տաք, արևոտ պայմաններում։ Պահանջկոտ չէ նաև պոնավության նկատմամբ։

Մշակվում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, Միջերկրական ծովի ավազանում, նախկին ԽՍՀՄ-ում։ Հայաստանում հազվադեպ է հանդիպում։

[խմբագրել] Օգտագործումը

Լավաթերան բարձր դեկորատիվ ծաղկատեսակ է։ Երբեմն անվանում են «պարտիզային վարդ»։ Կան տեսակներ, որոնք աչքի են ընկնում նաև գեղեցիկ տերևներով։ Օգտագործվում է միքսբորդերներում, ծաղկային օջախներում, եզրաշերտերում և որպես սոլիտեր։

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես թելատու (ցողունային) և ներկատու բույս։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Լևոն Հարությունյան (1987). Քո շրջապատի ծաղիկները. Երևան: «Արևիկ», էջ 108. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով