Լասսանա Դիարրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Լասսանա Դիարրա
Diarra 2013.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Լասսանա Դիարրա
Ծննդավայր   Փարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա,
Ծննդյան թիվ   մարտի 10, 1985 (1985-03-10) (29 տարեկան)
Հասակ 173 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Համար 85
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2005 Ֆրանսիա Գավր 29 (0)
2005-2007 Անգլիա Չելսի 13 (0)
2007-2010 Անգլիա Արսենալ 7 (0)
2008-2009 Անգլիա Պորտսմուտ 24 (1)
2009-2012 Իսպանիա Ռեալ Մադրիդ 87 (1)
2012-2013 Ռուսաստան Անժի 14(0)
2013-2014 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Ազգային հավաքական
2005-2006 Ֆրանսիա Ֆրանսիա մինչև 20 18 (0)
2007-2010 Ֆրանսիա Ֆրանսիա

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.


Լասսանա Դիարրա (ֆր.՝ Lassana Diarra, մարտի 10, 1985, Փարիզ), մականունը՝ Լասս, ֆրանսիացի ֆուտբոլիստ, ով ներկայումս խաղում է Ռուսական Լոկոմոտիվի կազմում։ Հիմնականում խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում, բայց կարող է նաև խաղալ որպես եզրային պաշտպան, հիմնականում այդպես խաղում էր Չելսիում։

Ակումբային կարիերա[խմբագրել]

Դիարրայի ֆուտբոլային կարիերան սկսվել է Գավրում։ Խաղալով հենակետային կիսապաշտպանի դիրքում, Լասսը իրեն լավ դրսևորեց և ընդգրկվեց ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականում։ Դրանից բացի՝ առաջարկներ եղան նաև այլ ակումբներից, սակայն հաղթող դուրս եկավ Չելսին և 4.5 մլն եվրոյով գնեց Լասսին։

Չելսի[խմբագրել]

Հավաքականի խաղից հետո նրան նկատեց Լոնդոնի Չելսիի սկաուտները,որոնք փնտրում էին Կլոդ Մակելելեին փոխարինող։ 2005 թվականի ամռանը Դիարրան տեղափոխվեց Չելսի 4.5 մլն եվրոյի դիմաց։ Չնայաց,որ Լասսը Չելսիում չստացավ բավարար խաղային պրակտիկա, բայց նա ստացավ լավագույն երիտասարդ խաղացող տիտղոսը թիմում։ 2006-2007 մրցաշրջանում աջ պաշտպանի լուրջ վնասվածքի պատճառով Ժոզե Մոուրինյոն Լասսին օգտագործեց, որպես աջ պաշտպան։ Այդ ժամանակներում Լասսով հետաքրքրվեց Լոնդոնի Արսենալը։ 2007 թվականի ամռանը նա տեղափողվեց Արսենալ։

Արսենալ[խմբագրել]

Լասսը Արսենալ տեղափոխվեց 3 մլն եվրոյի դիմաց։ Դիարրան իրեն վերցրեծ 8-րդ համարը, որը ազատ էր մնացել Ֆրեդերիկ Յումբերգի հեռանալուց հետո։ Արսեն Վենգերը Լասսին անվանեց շատ օգտակար ֆուտբոլիստ Արսենալի համար։ Դիարրան Արսենալում անցկացրեց շատ քիչ խաղեր և պահանջեց տեղափոխություն։

Պորտսմութ[խմբագրել]

2008 թվականի հունվարի 11-ին նա տեղափոխվեց Պորտսմութ 7մլն եվրոյի դիմաց։ Գլախավոր պատճառը տրանսֆերի Լասսը նշում է, որ խաղային քիչ պրակտիկան էր նախորդ ակումբում։ Պորտսմութում նա դարձավ հիմնական կազմի խաղաղող և դարձավ Եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։

Ռեալ Մադրիդ[խմբագրել]

2008 թվականի դեկտեմբերի կեսերին Մադրիդի Ռեալը համաձայնության եկավ Պորտսմութի հետ և տրանսֆեր կատարվեց 2009 թվականի հունվարի 1-ին 20 մլն. եվրոյի դիմաց։ Այդ ժաման Մահմադու Դիարրան վնասվածք ուներ և չէր կարող խաղալ։ Լասսը վերցրեց Մահմադու դիարայի համարը։ Քանի, որ ազգանունները համընկնում էին Լասսանո Դիարրայի մազաշապիկին գրվեց Լասս։

2011 թվականի նոյեմբերի 26-ին Լասսը խաղաց իր 100-րդ խաղը Ռեալի կազմում[1]։

Անժի[խմբագրել]

2012 թվականի սեպտեմբերի 1-ին ֆուտբոլիստը ստորագրեց Մախաչկալայի Անժիի հետ պայմանագիր 3+1[2] ձևակարգով։ Տրանսֆերի գինը հասնում էր մոտ 5 մլն. եվրո[3]։ Անժիի կազմում Լասսը իր նորամուտը նշեց սեպտեմբերի 16-ին 8-րդ տուրում Կրասոդարի դեմ խաղում, որում Անժին հաղթեց 5։2[4] հաշվով։ 2012 թվականի հոկտեմբերի 20-ին Սպարտակի դեմ խաղում ստացավ ծնկի լուրջ վնասվածք և չխաղաց 2 ամիս[5]։

Լոկոմոտիվ[խմբագրել]

2013 թվականի օգոստոսի 20-ին 4 տարի ժամանակով պայմանագիր կնքեք Մոսկվայի Լոկոմոտիվի հետ[6]։ Տրանսֆերի գինը կազմեց 12 մլն. եվրո։ Նոր ակումբում նա վերցրեց 85 համարի մարզաշապիկը։ Լոկոմոտիվի կազմում նորամուտը նշեց օգոստոսի 26-ին Ռոստովի հետ։ Այդ խաղում նա դուրս եկավ խաղադաշտ երկրորդ խաղակեսին, երբ հաշիվը 3։0 էր, այդ խաղը ավարտվեց 5։0 հաշվով օգուտ Լոկոմոտիվին։ 6-րդ տուրում Զենիթի դեմ խաղում Լասսանան հեռացվեց խաղադաշտից կոպիտ խախտման համար։ Սեպտեմբերի 26-ին խփեց իր առաջին գոլը Ուռալի դեմ խաղում։ Լոկոմոտիվի կազմում ստացել է 3 կարմիր քարտ։

Միջազգային կարիերա[խմբագրել]

2010 թվականի աշխարհի առաջնությանը չմասնակցեց ստամոքսի հիվանդության պատճառով[7]։

Նվաճումներ[խմբագրել]

Անգլիա Չելսի

Անգլիա Պորտսմութ

Իսպանիա Ռեալ Մադրիդ

Ռուսաստան Անժի

  • Ռուսաստանի գավաթի եզրափակիչի մասնակից (2012-2013)

Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)

  • Ռուսաստանի առաջնությունում 3-րդ հորիզոնական (2013-2014)

Ծանոթագրություններ[խմբագրել]