Լասլո Բիրո
| Լասլո Բիրո | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Լասլո Բիրո |
| Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 29, 1899 |
| Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարիա |
| Վախճանի օր՝ | նոյեմբերի 24, 1985 (86 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Բուենոս Այրես, Արգենտինա |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | |
| Ամուսին՝ | Էլզա Սչիկ |
| Երեխաներ՝ | Մարիաննա |
Լասլո Բիրո (հունգ. Bíró László, սեպտեմբերի 29, 1899, Բուդապեշտ, Հունգարիա - նոյեմբերի 24, 1985, Բուենոս Այրես, Արգենտինա), հունգարացի լրագրող, գնդիկավոր գրիչի գյուտարարը:
Կենսագրություն և փաստեր [խմբագրել]
Լասլո Բիրոն ծնվել է Բուդապեշտում հրեայի ընտանիքում: 1938 թվականին տեղափոխվում է Ֆրանսիա բնակվելով Փարիզում, իսկ 1943 թվականին մեկնում է Արգենտինա և հաստատվում այնտեղ:
Բիրոն մասնագիտությամբ լրագրող էր, նաև զբաղվում էր նկարչությամբ: Բրոն եղբոր` մասնագիտությամբ քիմիկոս Գեորգիի հետ ստեղծում է գրիչի նոր տեսակ, որի շարժման ժամանակ ծայրը գլորվում էր և հավասարաչափ թանաքը բաշխում թղթի վրա: 1943 թ. հունիսի 10-ին նա իր գյուտի համար ստանում է արտոնագիր:
Կարծիք կա, որ Լասլո Բիրոն գրիչը ստեղծել է Բրիտանական ռազմաօդային ուժերի պատվերով: Զինվորականները ցանկանում էին ունենալ նոր գրիչ, որը կգրի ցանկացած բարձրության վրա` անկախ մթնոլորտի ճնշումից: Բիրոյի ծննդյան օրը Արգենտինայում նշվում է որպես գյուտարարի օր: Գնդիկավոր գրիչները այդ երկրում Բիրոյի պատվին կոչվում են «բիրոմե»: