Լաուլասմաա դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուլասմաա դաստակերտ
Տեսակmanor?
Երկիր Էստոնիա
Հիմնադրված է1787
Քարտեզ
Քարտեզ

Լաուլասմաա դաստակերտ (էստ․՝ Laulasmaa mõis, գերմ.՝ Laulasma), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Կեիլա շրջանում՝ Լաուլասմաա գյուղից ոչ հեռու[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուլասմաա դաստակերտը հարևան Լեետսե դաստակերտի տարածքներից առանձնացվել է 1787 թվականին։ Լաուլասմաա դաստակերտի առաջին սեփականատերը եղել է Աննա Բարբարա ֆոն Շարենբերգը։

Հետագայում Լաուլասմաա դաստակերտը պատկանել է տարբեր մարդկանց, այդ թվում՝ «Ziliacus», «Hoppener», «von Rosen», «von Uexküll», «von Mohrenschildt»[2], ինչպես նաև «von Fersen» ընտանիքներին։

Հավանաբար դաստակերտը հիմնումից քիչ ժամանակ անց կառուցվել է նրա գլխավոր շինությունը, որ քարե համեստ շենք է։ Շենքի առանձնահատկություններից կարելի է նշել նրա կենտրոնում գտնվող մեծ ծխնելույզը։

Լաուլասմաա դաստակերտի օժանդակ շինությունները փոքրաքանակ էին և եղածներն էլ փոքր կառույցներ էին։

Ներկայումս դաստակերտից պահպանվել են միայն մի քանի ծառեր ու ցանկապատի մի մասը։ Իսկ դաստակերտի տարածքի ծայրամասերը պատկանում են տարբեր ամառանոցատերերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Laulasmaa ms, www.eki.ee
  2. Laulasmaa mõis (Keila khk), Kinnistute register Eesti Rahvusarhiivis

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]