Լանդվասսերի ուղեկամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղեկամուրջը վերևից։

Լանդվասսերի ուղեկամուրջ (գերմ.՝ Landwasserviadukt), երկաթուղային ուղեկամուրջ (վիադուկ) Շվեյցարիայի Գրաուբունդեն կանտոնում։ Ուղեկամուրջի վրայով անցնում է միակողմանի երկաթգիծ։ Կամուրջը վերջնակետում միանում է 216 մետր երկարությամբ թունելին։ Այն կապում է Ֆիլիսուր և Շուր քաղաքները։ 2008-ից կառույցն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Լանդվասսերի ուղեկամուրջի կառուցումը սկսվել է 1901 թ. մարտին։ Շահագործման է հանձնվել 1903 թ. հուլիսի 1-ին։[1] Այն մաս էր կազմում Աբուլասի երկաթուղիների, վերջինիս համար ընդհանուր առմամբ կառուցվել է 55 կամուրջ և 39 թունել։ Լանվասսերի գետի կամրջումը ամենադժվար խնդիրներից մեկն էր և իրականացվել է «Մյուլեր և Զեերլեդեր» (գերմաներեն՝ Müller & Zeerleder) ֆիրմայի կողմից։

Ուղեկամուրջը ունի 65 մ բարձրություն և 136 մ երկարություն։[2] Կառույցը հենված է հինգ կարմրջասյուների վրա։ Սյուների կամարները ունեն 20 մետր լայնություն։ Հատկանշական է կամուրջի 45 աստիճան կորագիծը։ Կառուցված է մուգ կրաքարից։

Օգտագործված աղբյուներ Այս հոդվածի սկզբնական տարբերակը թարգմանվել է հոլանդերեն և գերմաներեն Վիքիպեդիաների համանուն հոդվածներից


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Anniversary - 100 Years Albula Railroad
  2. K.M.: Die neuen Linien der Rhätischen Bahn: die gewölbten Brücken der Albulabahn. In: Schweizerische Bauzeitung, Vol.43/44 (1904), S.42 (գերմ.)