Լայպցիգի դատավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայպցիգի դատավարություն
Գեորգի Դիմիտրովի ելույթը Ռայխստագի հրկիզման դատավարության ժամանակ, Լայպցիգ, 1933 թվական։ Մեջքով դեպի նկարը կանգնածը՝ Հերման Գյորինգն է։
Մեղադրյալ(ներ)Գեորգի Դիմիտրով
ՄեղադրանքՌայխստագի հրկիզում
ԵրկիրՆացիստական Գերմանիա
ՏեղագրությունԼայպցիգ
Դատի սկիզբսեպտեմբերի 21, 1933
Դատի վերջդեկտեմբերի 23, 1933

Լայպցիգի դատավարություն, գերմանական ֆաշիստների կողմից իրականացված պրովոկացիոն դատավարություն կոմունիստների դեմ, որոնք մեղադրվում էին Ռայխստագը հրկիզելու մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի է ունեցել 1933 թվականի սեպտեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ը, Լայպցիգում։ Նպատակն էր լուծարել գերմանական կոմունիստական կուսակցությունը։ Գլխավոր մեղադրյալը Գեորգի Դիմիտրովն էր, ով դատարանի ամբիոնն օգտագործեց ֆաշիստական գաղափարախոսության դեմ խոսելու համար։

Դատավարությունը բողոքի ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհում։ Նշանավոր համարվող իրավաբաններից կազմվեց միջազգային հանձնաժողով, որը հետաքննեց հանցագործության հանգամանքները։ «Հակադատավարությունը» (տեղի ունեցավ 1933 թվականի սեպտեմբերին, Լոնդոնում) ապացուցեց, որ Ռայխստագը հրկիզել են հիտլերականները Հերման Գյորինգի գլխավորությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 482