Լայոշ Բատթյանյի
Կոմս Լայոս Բատթյանյի (հունգարերեն՝ gróf Batthyány Lajos) (1807 թ. փետրվարի 10 - 1849 թ. հոկտեմբերի 6) հունգարացի պետական գործիչ, Հունգարիայի առաջին վարչապետը 1848-1849 թվականների հունգարական հեղափոխության և ազատագրական պայքարի ժամանակ: Հեղափոխության ջախջախումից հետո Ավստրիայի իշխանությունը Բատթյանյիին մահապատժին է ենթարկել:
Բովանդակություն |
Բարեփոխական գործունեություն[խմբագրել]
Բատթյանյին երիտասարդ տարիներին Ավստրիայի բանակում ծառայել է որպես սպա: 1830 թվականին անդամագրվել է Հունգարիայի խորհրդարանի վերին պալատին: 1839 թվականից վերին պալատում ընդդիմության ղեկավար դարձավ, բարեփոխումներ է առաջ մղել: 1840 թվականից նրա առաջարկով վերին պալատի նիստերը սկսել են արձանագրվել: Իշտվան Սեչենյիի դաշնակից է եղել բարեփոխական շարժման սկզբին:
Բատթյանյին, Սեչենյիի նման, ձիաբուծության նախաձեռնողներից էր, ձիերի ազնվացման և ձիարշավների կազմակերպման միջոցով ուզում էր զարգացնել անասնաբուծությունը: Նույնպես Սեչենյիի օրինակով նպաստել է շերամաբուծության գործին: Սակայն քաղաքական բարեփոխումների ասպարեզի վրա ավելի արմատական տեսակետներ ուներ, քան Սեչենյին: 1843-1844 թվականների Ազգային Ժողովում ամբողջ Խորհրդարանի ազատական ընդդիմության ղեկավար դարձավ: Խիստ քննադատել է Ավստրիայի իշխանությունը աբսոլուտիստական կառավարման համար:
1845 թվականին ընդդիմության կենտրոնական հանձնաժողովի նախագահ ընտրվեց: Նախաձեռնեց բազմաթիվ տնտեսական ընկերակցությունների ստեղծումը, մասնակցեց Պաշտպանության Միության կազմակերպմանը: 1847 թվականին նորաստեղծ Ընդդիմական Կուսակցության առաջին նախագահ ընտրվեց:
Հունգարիայի առաջին կառավարությունը[խմբագրել]
1848 թվականի փետրվարի 22-ին Փարիզում, հետո մարտի 13-ին Վիեննայում սկսվեց հեղափոխություն: Մարտի 15-ին Պեշտ քաղաքում էլ սկսվեց հեղափոխություն: Նույն օրը Պոժոնյում հավաքված Ազգային Ժողովը պահանջներ ներկայացրեց կայսերական կողմին: Ֆերդինանդ Ե-ն, լսելով Պեշտի հեղափոխության լուրը, ստիպված համաձայնվեց պահանջների կատարմանը, և մարտի 17-ին հանձնարարեց Բատթյանյիին, որ կազմի Հունգարիայի առաջին կառավարությունը:
Մարտի 23-ին Ազգային Ժողովի առջև Բատթյանյին հայտարարեց իր կառավարության կազմը. Լայոշ Բատթյանյի (վարչապետ), Բերտալան Սեմերե (ներքին գործերի նախարար) Լայոշ Կոշութ (ֆինանսների նախարար), Ֆերենց Դեակ (արդարադատության և ներման նախարար), Լազար Մեսարոշ (պաշտպանության նախարար), Գաբոր Կլաուզալ (երկրագործության, արդյունաբերության և առևտուրի նախարար), Իշտվան Սեչենյի (երթևեկության և հանրային աշխատանքի նախարար), Յոժեֆ Էտվոշ (դաստիարակության, հետագայում կրոնի և կրթության նախարար), Պալ Էսթերհազի (Նորին Մեծության անձնական նախարար):
Ապրիլի սկզբին վերջին անգամ հավաքված ավատական Ազգային Ժողովն ընդունում է այնպես կոչված ապրիլյան օրենքները, որոնք 1848-1849 թթ. հեղափոխության 12 կետանոց պահանջաշարի վրա էին հիմնված: Ապրիլի 10-ին Ֆերդինանդ Ե-ն հաստատեց օրենքները, ապրիլի 11-ին կազմալուծվում է վերջին ավատական Ազգային Ժողովը: Ապրիլյան օրենքների շնորհիվ Հունգարիան դարձավ գրեթե անկախ երկիր, կառավարությունը պատասխանատու դարձավ ընտրված նոր Ազգային Ժողովին, սկսվեց ավատատիրական հասարակարգի վերացումը:
Ավստրիական արքունիք փորձում էր թուլացնել հեղափոխական կառավարության ներուժը և անկախությունը: Սակայն Ազգային Ժողովը հաստատել է կառավարության բոլոր կարևոր որոշումները: Կառավարությունը հաջողությամբ իրականացրեց ճորտերի ազատությունը, և նոր տարադրամ է տպել («Կոշութի թղթադրամ»):
1848 թվականի ամռանը Ավստրիայի արքունիքը ուժեղացրեց իր դիրքերը կայսրության մյուս նահանգներում, ու կենտրոնացրեց իր ուժերը Հունգարիայի կառավարության դեմ: Խորվաթական բանակ ուղարկեց Հունգարիայի դեմ: Բատթյանյին հրաժարական տվեց, շտապ կազմակերպեց նոր հունգարական զինված ուժերը և իշխանությունը հանձնեց Ազգային Պաշտպանության Հանձնաժողովին: Հունգարական զինված ուժերը սեպտեմբերի 29-ին հաղթեց խորվաթական բանակը: Բատթյանյին փորձում էր արքունիքի հետ բանակցությունների միջոցով համաձայնվել նոր կառավարության կազմի շուրջ, բայց տեսնելով, որ իր ջանքերն ապարդյուն են մնում, վերջնական հրաժարական տվեց:
Հրաժարականից հետո[խմբագրել]
Բատթյանյին հրաժարականից հետո միացավ հեղափոխական բանակին որպես շարքային զինվոր: 1849 թ. հունվարին Ազգային Ժողովը պատվիրակություն ուղարկեց Վինդիշ-Գրեց ավստրիացի գեներալին: Վինդիշ-Գրեցը նրանից բացի պատվիրակության բոլոր անդամներին ընդունեց: Պեշտ վերադառնալուց հետո ձերբակալվել է ավստրիական իշխանության կողմից, հետո տարվել Օլմուց:
Մահապատիժ[խմբագրել]
1848 թվականի օգոստոսի 16-ին Օլմուցի ռազմական դատարանը նշանակել է ազատազրկում և գույքերի բռնագրավում, սակայն իշխանությունը ճնշման տակ փոխել են նշանակված պատիժը՝ մահապատժի: Բատթյանյին տարվել է Պեշտ, որտեղ Հայնաուն հրաման տվեց, որ Բատթյանյիին կախեն: Վերջին թույլ տված այցի ժամանակ իր կինը գաղտնաբար դաշույն տվեց նրան, որով իրեն վիրավորել է, բայց չի մահացել: Վերքերի պատճառով մահապատժի ձևը փոխել են գնդակահարման: Հոկտեմբերի 6-ին Արադի նահատակների սպանության օրը) գնդակահարվել է: