Լայոնել Բերրիմոր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Լայոնել Բերրիմոր | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Լայոնել Բերրիմոր |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 28, 1878 |
| Ծննդավայր՝ | Ֆիլադելֆիա, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | նոյեմբերի 15, 1954 |
| Վախճանի վայր՝ | Բևեռլի Հիլզ, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
| Ազգություն | ԱՄՆ |
| Աշխատանք՝ | 1893-1954 |
| Պարգևներ և մրցանակներ՝ | Օսկար (1931) |
| Կայք՝ | IMDb-ում ֆիլմի էջ |
Լայոնել Բերրիմոր (անգլերեն Lionel Herbert Barrymore, ապրիլի 28, 18781 — նոյեմբերի 15, 1954) — ամերիկացի դերասան և ռեժիսոր:
[խմբագրել] Կենսագրություն
Բերրիմոր տոհմի ներկայացուցիչներից մեկը, որոնց շատ ներկայացուցիչներ նույնպես հայտնի դեմքեր են եղել կինոաշխարհում.
- Էթել Բերրիմոր, կինոդերասանուհի (1879 — 1959 )
- Ջոն Բերրիմոր, թատրոնի և կինոյի դերասան (իսկական անուն ազգանունը Ջոն Սիդնի Բլայթ (1882-1942)
- Դայանա Բերրիմոր, թատրոնի և կինոյի դերասանուհի, գրող (1921-1960)
- Դրյու Բերրիմոր, դերասանուհի (22 փետրվարի 1975):
[խմբագրել] Մրցանակներ
1930 թվականին Օսկարի է ներկայացվել լավագույն ռեժիսոր անվանակարգում «Մադամ X» ֆիլմի համար, իսկ հաջորդ տարի ստացել է Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում ռեժիսոր Կլարենս Բրոունի «Ազատ հոգի» ֆիլմում խաղացած դերի համար: Վարել է 1933 թվականի Օսկար մրցանակաբաշխությունը:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Խաղացել է 200-ից ավելի ֆիլմերում, 15 ֆիլմերի ռեժիսոր է:
Առավել հայտնի ֆիլմերն են`
- «Գրանդ հոթել» - (1932, ռեժիսոր Էդմունդ Գուլդինգ, դերասաններ Գրետա Գարբո, Ուոլլես Բիրի, Ջոան Քրոուֆորդ, Ջոն Բերրիմոր, Լյուիս Սթոուն)
- «Խիզախ կապիտանները» (1937, ռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգ, դերասաններ Սփենսեր Թրեյսի, Միկի Ռունի)
- «Քո հետ չես տանի» (1938, ռեժիսոր Ֆրենկ Կապրա, դերասաններ Ջեյմս Ստյուարտ, Ջին Արթուր, Էնն Միլլեր)
- «Այս հրաշալի կյանքը» (1946, ռեժիսոր Ֆրենկ Կապրա, դերասաններ Ջեյմս Ստյուարտ, Դոննա Ռիդ, Թոմաս Միտչել, Հենրի Տրևերս, Ուորդ Բոնդ, Ֆրենկ Ֆայլեն, Գլորիա Գրեհեմ, Բելա Բոնդի, Սեմուել Հինդս)
- «Մենամարտ արևի տակ» (1946, ռեժիսոր Քինգ Վիդոր, դերասաններ Գրեգորի Պեկ, Ջոզեֆ Քոթթեն)
