Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ
Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռնաթևավորներ
Ենթակարգ Չղջիկներ
Ընտանիք Բուդոկակերպ չղջիկներ
Ցեղ Ծալքաշուրթ չղջիկներ
Տեսակ Լայնականջ ծալքաշուրթ
չղջիկ
Լատիներեն անվանում
Tadarida teniotis
(Rafinesque, 1814)
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632261
NCBI 59483

Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ (լատ.՝ Tadarida teniotis), չղջիկների ենթակարգի բուլդոկակերպ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում այդ ընտանիքի միակ ներկայացուցիչն է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 90-93 մմ է, պոչինը՝ 44-57 մմ (որի գրեթե կեսը ազատված է միջագդրային թաղանթից, ինչը բնորոշ չէ ՀՀ ֆաունայի այլ ձեռնաթևավորներին), նախաբազկինը՝ 37-40 մմ։ Ականջները հաստ են ու լայն, որոնք ծայրերով գրեթե միանում են միմյանց։ Վերին շրթունքը ծալքեր է գոյացնում (այստեղից՝ անվանումը)։ Մեջքի մորթին պատված է խիտ ու փափուկ մազերով, որոնց հիմքը սպիտակավուն է, միջին մասը և ծայրերը՝ մոխրածխագույն, փորի մասինը՝ ավելի բաց գույնի։ Որսի է դուրս գալիս ուշ երեկոյան և թռչում է ողջ գիշեր (պարբերաբար կատարում է կարճատև ընդմիջումներ)։ Թռիչքն ուղիղ է և սրընթաց (երբեմն շփոթում են ծիծառների հետ)։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է մեծ և միջին բզեզներով, թրթուրներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Հուլիսի սկզբին ծնում է 1 ձագ։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում։ Ոչ մեծ խմբերով (5-25 առանձնյակ) թաքնվում է ժայռաճեղքերում, ոչ խորը քարանձավներում, փչակներում և այլն։

Պահպանություն[խմբագրել]

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png