Լալա Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Լալա Մնացականյան
Լալա Մնացականյան Բաբկենի
Lala Mnatsakanyan.jpg
Բնօրինակ անուն ազգանուն Լալա Մնացականյան Բաբկենի
Ծնվել է՝ հոկտեմբերի 8 1957
Ծննդավայր Երևան
IMDb ID 1742268
ԿինոՊոիսկ ID 829987
[պաշտոնական կայք Պաշտոնական կայքէջ]

Լալա Բաբկենի Մնացականյան, հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1957 թվ հոկտեմբերի 8-ին Երևանում դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը՝ մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։ Սովորել է Երևանի N 78 դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978-ին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991-ից բեմական խոսք է դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Դերերը թատրոնում[խմբագրել]

Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[խմբագրել]

Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն[խմբագրել]

«Նստարան»
«Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն»
«Մայրը»

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն[խմբագրել]

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[խմբագրել]

«Մետրո» թատրոն[խմբագրել]

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն[խմբագրել]

  • 2004 - Գրացիելլա՝ Գ.Գ.Մարկեսի «Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում
  • 2009 - Ֆիլումենա՝ Է. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն[խմբագրել]

Հեռուստաթատրոն[խմբագրել]

Ռադիոթատրոն[խմբագրել]

  • 1983 - Հասմիկ՝ Դ.Լալայանցի «Արիության բարձրունք»
  • 1983 - Աննա՝ Հ.Քոչարի «Անտառի փեսացուն»
  • 1983 - Նենե՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան»
  • 1984 - գլադիատոր՝ Խ. Չալիկյանի «Անծանոթ աղջիկը»
  • 1984 - Դուլսինեա Տոբոսսկայա՝ Մ.Սերվանտեսի «Դոն Կիխոտ»
  • 1986-1987 արքայազն՝ Մ.Տվենի «Արքայազն ու աղքատը»
  • 1991 - Սուոն՝ Վ.Սարոյան «Համարյա ծիծաղելի պատմություն»

Հաղորդաշարեր[խմբագրել]

  • 1992-1997 - Երգիծական մանրապատումներ և հումոր
  • 1992-1997 - Ձայն Մեծաց

Ֆիլմեր[խմբագրել]

Հեռուստաֆիլմեր[խմբագրել]

«Մեր Բակը 3»
  • 1996 - Լալա «Մեր Բակը 1»
  • 1997 - ծաղկավաճառ «Սիրված երգեր 1»
  • 1998 - սրճարանի տիրուհի «Սիրված երգեր 2»
  • 2005 - Լալա «Մեր Բակը 3»

Բեմադրություններ[խմբագրել]

Ներկայացումներ[խմբագրել]

Հեռուստատեսային հեղինակային ծրագրեր[խմբագրել]

  • 1997 - «Էլ դու սուս» երգիծական ծրագիր
  • 1998-2001 «Ինչ կա չկա» զվարճալի երաժշտական ծրագիր
  • 2002-2003 «Լալա ընդ Հարութ» երգիծական ծրագիր
  • 2004-2007 «ՇարունակԷլի» զվարճալի ֆիլմեր

«Գժուկ» մանկական երգիծական կինոհանդես[խմբագրել]

  • 2008 - «Էդքան էլ ճիշտ»
  • 2008 - «Վարպետն ու Մարգարիտան»
  • 2009 - «Թաքնված տաղանդը»
  • 2010 - «Ֆուտբոլը»
  • 2011 - «Նվերը»

Կոչումներ և մրցանակներ[խմբագրել]

  • 1977 - Ասմունքի հանրապետական մրցանակաբաշխության առաջին մրցանակ
  • 1978 - Յախոնտովի անվան ասմունքի համամիութենական մրցանակաբաշխություն
  • 2004 - «Արմմոնո 2» թատերական փառատոն. «Կերպարի ստեղծման արտիստիզմ»-ի համար «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն»

մոնոներկայացում ըստ Գ.Մարկեսի

  • 2004 - դոցենտի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ
  • 2005 - Կիևի «Վիդլուննյա» Միջազգային թատերական փառատոն. «Կանացի լավագույն դերակատարում», «Հանդիսատեսի համակարանք» և «Բեմական հմայք» մրցանակներ «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի
  • 2006 - Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
  • 2008 - շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ
  • 2012 - Բրեստի «Բելայա Վեժա» Միջազգային թատերական փառատոն. «Հանդիսատեսի համակարանք» "Մայրը" ներկայացման համար ըստ Կարել Չապեկի

Գրականություն Լալա Մնացականյանի մասին[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]