Լաբիրինթաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաբիրինթաբորբ
Labyrinthitis
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններսրտխառնոց, ջերմություն, ականջացավ, փսխում, լսողության կորուստ
Բժշկական մասնագիտությունՔիթ-կոկորդ-ականջաբանություն

Լաբիրինթաբորբ կամ բավիղաբորբ (անգլ.՝ Labyrintitis) ներքին ականջի հիվանդություն։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիան ներքին ականջ է թափանցում նախադռան պատուհաններով, կարիոզ պրոցեսով կիսաբոլոր խողովակների պատերի քայքայման, խոլեստեատոմայի դեպքում։ Հաճախ վնասվում է լատերալ կիսաբոլոր խողովակի ամպուլան, քանի որ աjն ամենամոտն է գտնվում պտկաձև ելունի խորշիկներին, որտեղ և զարգանում են դեստրուկտիվ պրոցեսները։ Լաբիրինթաբորբը կարող է լինել սահմանափակ և տարածուն, շճային և թարախային։

Սահամանափակ լաբիրինթաբորբին բնորոշ է ֆիստուլային սիմպտոմը. ականջը մաքրելու ժամանակ հավանդը հանկարծ գլխապտույտ է ունենում և իր գլուխը կարծես թե թեքվում է կողք։

Դիֆուզ լաբիրինթաբորբի դեպքում հիվանդի մոտ դիտվում է ուժեղ գլխապտույտ, որը կարող է տևել մի քանի ժամ, և ուղեկցվում է ծանր փսխումով։

Թարախային լաբիրինթաբորբը կարող է բերել վեստիբուլյար և լսողական անալիզատորների ռեցեպտորային ապարատի ամբողջական քաքայման, այսինքն տվյալ կողմի առեֆլեքսիա, լսողության լրիվ բացակայում[1]։

Առաջացման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբիրինթաբորբի ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է(օր.՝ մրսածությունը, գրիպը, կարմրուկը, տենդը կամ հերպեսի վիրուսների խմբի վիրուսով վարակվածությունը, որն առաջացնում է ջրծաղիկ)։ Երբեմն ականջի վարակը կարող է հանգեցնել լաբիրինթաբորբի։

Ավելի քիչ են հանդիպում բակտերիալ վարակներից՝ մենինգիտից կամ միջին ականջի վարակից առաջացումը։ Որոշ աուտոիմուն պայմանները, ալերգիաները և դեղամիջոցները նույնպես կարող են հանգեցնել լաբիրինթաբորբի[2]։

Հիմնական ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ախտանշաններն են.

  • հավասարակշռության կորուստ,
  • գլխապտույտ,
  • սրտխառնոց և փսխում,
  • մշուշոտ տեսողություն,
  • զնգոց ականջ(ներ)ում,
  • կենտրոնանալու դժվարություն,
  • Լսողության կորուստ,
  • նիստագմուս (աչքի ակամա շարժումներ)[3]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբիրինթաբորբի բուժումը կախված է հիվանդության հիմնական պատճառից։ Օրինակ, եթե լաբիրինթաբորբը պայմանավորված է վիրուսով, նշանակվու է հակավիրուսային դեղամիջոցներ, եթե ​բակտերիաներով՝ հակաբիոտիկներ։ Բացի այդ, կորտիկոստերոիդներ կարող են նշանակվել նյարդերի բորբոքումը նվազեցնելու համար, իսկ գլխապտույտի և սրտխառնոցի համար նախատեսված դեղամիջոցներ՝ կարճաժամկետ հիմունքներով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լաբիրինթիտ». www.doctors.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. Australia, Healthdirect (2023 թ․ ապրիլի 24). «Labyrinthitis». www.healthdirect.gov.au (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Labyrinthitis: Symptoms». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. «Labyrinthitis: Treatment & Management». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.