Գիտությունն Արցախի Հանրապետությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԼՂՀ գիտությունից)

Գիտություն Առաջին գիտական հաստատությունը Ստեփանակերտում հիմնադրվել է 1945 թվականին՝ որպես Ադրբեջանի ԳԱ հենակետ՝ գյուղատնտեսական ոլորտում ԳՀ աշխատանքներ կատարելու նպատակով։ 1988 թվականին հենակետը վերակազմավորվել է Ադրբեջանի անասնաբուծա-անասնաբուժական ԳՀԻ փորձակայանի։ Ավելի ուշ հացահատիկային մշակաբույսերի սերմնափորձակայան է ստեղծվել Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղում, որը ֆինանսավորել ու կառավարել է Հայաստանի համապատասխան փորձակայանը. ներկայումս գործում է Ստեփանակերտում։ ԼՂՀ կրթության և գիտության նախարարության համակարգում 2008 թվականից գործում է նաև Արցախի գիտական կենտրոնը (նախագահ՝ Սեմյոն Բաբայան), որը մշակում է հանրապետության համար կարևոր գիտաարտադրական, ռազմավար, և տարածքային ծրագրեր, աջակցում ավարտված մշակումների ներդրմանը, արտասահմանյան կազմակերպությունների հետ կնքում պայմանագրեր և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։