Արցախի Հանրապետության առևտուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԼՂՀ առևտուրից)
գորգ

ԼՂՀ առևտուր՝ Առևտրի և բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտը երկրի առավել զարգացող ճյուղերից է։ 2007 թվականին հանրապետության բիզնես-ռեգիստրում գրանցված տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր թվի 87,7%-ը բաժին է ընկել առևտրի և ծառայությունների ոլորտին։ 2010 թվականին ԼՂՀ սպառող, շուկան կազմել է 98,4 միլիարդ դրամ, որի 82,7%-ը բաժին է ընկել մանրածախ առևտրաշրջանառությանը, 17,3%-ը՝ ծառայություններին։ ԼՂՀ արտաքին տնտեսական կապերը ներկայումս իրականացվում են ՀՀ տարածքով. արտահանվում են թեթև, սննդի, ճշգրիտ մեքենաշինության, շինանյութերի, փայտամշակման տարբեր արտադրատեսակներ, մասնավորապես՝ գորգեր, կաշվե կոշիկ, կոնդենսատորներ, լուսատուներ, կոնյակ, գինի, թթի օղի, մրգերից ու պտուղներից արտադրվող պահածոներ։ 2010 թվականին ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 348,2 միլիոն ԱՄՆ-ի դոլար, որից արտահանումը՝ 74,8 մլն, ներմուծումը՝ 273,4 միլիոն դոլար։ Արտաքին ապրանքաշրջանառության 94,7%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։