Իփիգենիան Ավլիսում (Գլյուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Իփիգենիան Ավլիսում
Iphigénie en Aulide
Frontespizio Ifigenia in Aulide.JPG
Օպերայի 1811 թ. տիտղոսաթերթ
Կոմպոզիտոր Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Լեբլան դյու Ռուլե
Սյուժեի աղբյուր Ժան Ռասին. «Իփիգենիա»
Ժանր Քնարական ողբերգություն
Գործողությունների թիվ 3
Ստեղծման թիվ 1772 թ.
Առաջնախաղ 1774 թ. ապրիլի 19
Առաջնախաղի վայր Փարիզ

Իփիգենիան Ավլիսում (ֆր.՝ Iphigénie en Aulide), ավստրիացի կոմպոզիտոր Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի օպերա երեք գործողությամբ (չորս տեսարանով)։ Ֆրանսերեն լիբրետտոն Լեբլան դյու Ռուլեի ըստ Ժան Ռասինի ողբերգության։

Առաջին անգամ ներկայացվել է 1774 թ. ապրիլի 19-ին Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում՝ արժանանալով մեծ հաջողության։ «Իփիգենիան Ավլիսում» դասվում է Գլյուկի լավագույն ստեղծագործությունների շարքին և ներկայումս էլ բեմադրվում է։

Գլյուկը կառուցել է ստեղծագործությունը ըստ իր օպերային բարեփոխական գաղափրների՝ ընդգծելով դրամայի որոշիչ դերը, մեծ տեղ հատկացնելով զանգվածային և բալետային տեսարաններին, կառուցելով մեղեդին ըստ դեկլամացիոն ոճի, գրեթե տեղ չտալով վիրտուոզ կատարմանը, սևեռուն ուշադրություն դարձնելով գործիքավորման վրա՝ մենակատարող գործիքների լայնօգտագործմամբ։