Իրվի Գիտլիս
| Այս հոդվածը «որբ» է, այսինքն (գրեթե) ոչ մի հոդված հղում չի կատարում դեպի այստեղ։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնք առնչություն ունեն այս հոդվածի հետ և տեղադրելով հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
Իրվի Գիտլիս (եբրայերեն` עברי גיטליס), ծնվ. օգոստոսի 22 1922, Հայֆա, Իսրայել — հրեա ջութակահար։
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է Հայֆայում Ռուսաստանից հայրենադարձվածների ընտանիքում։ Երաժշտական կրթությունը զարգացնելու համար մեկնել է Փարիզ, որտեղ մասնագիտացել է կոնսերվատորիայում Կարլ Ֆլեշի, Ջորջե Էնեսկույի և Ժակ Տիբոյի մոտ։ 1939 թվականին տեղափոխվել է Անգլիա, որտեղ և անց է կացրել Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիները։ Այնտեղ էլ ելույթ է ունեցել Լոնդոնի ֆիլարմոնիկ նվագախմբի հետ և կատարել առաջին ձայնագրությունները BBC-ի համար։ 1951 թվականին վերադարձել է Իսրայել։ 1955 թվականից աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս մենահամերգներով։ 1960-ականների վերջից ապրում է Ֆրանսիայում։
Բարեկամական կապերն ու համատեղ նախագծերը Գիտլիսին միավորել են տարբեր երկրների և ուղղությունների երաժիշտների հետ։ Բրունո Մադերնան նրան մի պիես է նվիրել, որը այդպես էլ կոչվում է «Պիես Իրվիի համար» (անգլերեն՝ Piece for Ivry, 1971)։ 1968 թվականին Գիտլիսը մասնակցել է Յոկո Օնոյի «Whole Lotta Yoko» երգի ձայնագրմանը։
1990 թվականին Գիտլիսը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան կոչումը[1].